ՄԱԿ-Ի ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի անկախ փորձագետների խումբը «խորը մտահոգություն» է հայտնել Ադրբեջանում տիրող իրավիճակի կապակցությամբ: Իրավապաշտպանների մոտ առավելս մտահոգություն է առաջացրել հոկտեմբերի 15-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Բաքվում վերջերս տեղի ունեցած հակակառավարական հանրահավաքների մասնակիցների դեմ ճնշում գործադրելու մասին տեղեկությունները: ՄԱԿ-ի կենտրոնակայանի կողմից տարածած հայտարարության մեջ հանձնաժողովի հատուկ զեկուցողներ Ամբեյ Լիգաբոն, Թեո վան Բովենը, Ասմա Ջահանգիրը եւ Խինա Ջիլանին մատնանշել են, որ հանրահավաքների ժամանակ անվտանգության մարմինների կողմից ուժի չափազանց կիրառումն, առնվազն, մեկ մարդկային զոհի պատճառ է դարձել: Ըստ փորձագետների, հանրահավաքի հարյուրավոր մասնակիցներ կալանավորվել եւ ձերբակալվել են, ընդ որում «հատուկ թիրախ են դարձել ընդդիմության առաջնորդները եւ լրագրողները»: Իրավապաշտպաններն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ են արել պահպանել մարդու իրավունքներին վերաբերող միջազգային պարտավորությունները, անցկացնել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ ուժի կոպիտ կիրառման դեպքերի բաց եւ անկախ հետաքննություն եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---