ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՈՂՈՊՏՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՇԱՄՊԱՅՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ

PanARMENIAN.Net - Մոսկվայում կողոպտվել է Երեւանի շամպայն գինիների գործարանի տնօրենի բնակարանը: Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով Մոսկվայի ՆԳ վարչությունը, հանցագործությունը կատարվել է հոկտեմբերի 27-ին Հայաստանի բնակչի կողմից Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում վարձակալած տանը: Ենթադրվում է, որ տուժողը Երեւանի շամպայն գինիների գործարանի տնօրենների խորհրդի ղեկավար Վերսանդ Հակոբյանն է: Ջարդելով դուռը կողոպտիչները տարել են 2 մլն ռուբլու գումարի փող եւ արժեքներ: Ներկայումս փնտրում են հանցագործներին, որոնք, ինչպես կարծում են օրինապահները, գործել են հատուկ ուղղորդվածությամբ: Երեւանի շամպայն գինիների գործարանի տնօրինությունում «Արմինֆո» գործակալությանը հայտնել են, որ նման տեղեկատվություն չունեն, իսկ Վերսանդ Հակոբյանը ներկայումս գտնվում է Հնդկաստանում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---