ՍԼՈՎԵՆԻԱՆ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋԱՆՔԵՐԸ` ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Սլովենիան բարձր է գնահատում Հայաստանի քաղաքական ջանքերը` ուղղված Հարավային Կովկասում կայունության պահպանմանը: Այդ մասին Լյուբլյանայում հայտարարել է Սլովենիայի ԱԳՆ ղեկավար Դիմիտրի Ռուպելը` Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը նաեւ քննարկել են հարցեր, որոնք առնչվում են երկու երկրների միջեւ իրավապայմանագրային բազայի ստեղծմանը: Դ. Ռուպելը շահագրգռվածություն է հայտնել գյուղատնտեսության եւ տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում համապատասխան պայմանագրեր հնարավորինս արագ կնքելու առումով: Երկկողմ տնտեսական համագործության մասին խոսքը է գնացել նաեւ Վարդան Օսկանյանի եւ Սլովենիայի վարչապետ Անտոն Ռոպի հանդիպման ժամանակ: Մասնավորապես նշվել է բիզնես-համաժողովների անցկացման, հայ եւ սլովենացի գործարարների մասնակցությամբ տոնավաճառների անհրաժեշտությունը` ուղղված երկու երկրների միջեւ առեւտրի կարգավորմանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---