ԲԱՔՈՒՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՆ ԻՆՏԵՆՍԻՎԱՑՆՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը եւ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Այտաչ Յալմանը քննարկել են այսօր երկկողմ ռազմական համագործակցության ինտենսիվությանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել են ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, կողմերը քննարկել են նաեւ Ադրբեջանի ռազմական ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին արագ համապատասխանացնելու խնդիրը: Ինչպես ակնկալվում է, Յալմանը բանակցություններ կվարի նաեւ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---