ԲԱՔՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

PanARMENIAN.Net - Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ էներգետիկ ոլորտում համագործակցության մասին խոսք անգամ չի կարող լինել: Այդ մասին «Ինտերֆակս» գործակալությանը հայտարարել է «Ազերէներջի» ընկերության գլխավոր ինժեներ Մարլեն Ասքերովը` մեկնաբանելով «ՌԱՕ ԵԷՍ»-ի ղեկավար Անատոլի Չուբայսի հայտարարությունը Հարավային Կովկասի էներգահամակարգերի համաժամանակացման հնարավորության մասին: «ՌԱՕ ԵԷՍ»-ը մեզ առաջարկել է վերականգնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ էլեկտրահաղորդման գիծը, բայց մինչեւ հակամարտության կարգավորումը դա անհնար է»,- նշել է գլխավոր ինժեները: Ասքերովն ընդգծել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Երեւանի հետ փոխգործակցությունից հրաժարվելը Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական դիրքորոշումն է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---