ՆՅՈՒ ԴԵԼԻՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը նախատեսված Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում Նյու Դելիում տեղի կունենա հայ-հնդկական գործարար համաժողով: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել է Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչ Մուշեղ Սարգսյանը, հայկական կողմից համաժողովին կմասնակցեն «Եվրոտերմ»,«Գրանդ Հոլդինգ», Շամպայն գինիների գործարանի, «Էլեկտրոն», «Ավիաինֆոտել» եւ այլ ընկերությունների ներկայացուցիչները:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---