ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ Է ԱՐԱԲ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Շարժա քաղաքում կայացած «Food Festival-2003» միջազգային ցուցահանդեսին մասնակցած հայկական ութ ընկերությունների արտադրանքը հետաքրքրել է արաբ գործարարներին: Ինչպես «Նոյյան Տապան» գործակալությանն է հաղորդել Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրի խորհրդատու Արմեն Մաթոսյանը, «Եվրոթերմ» հայկական ընկերությունը 20 տոննա «Նոյան» բնական հյութեր Սաուդյան Արաբիա առաքելու պայմանագիր է կնքել: Իսկ ձկնամթերք արտադրող հայկական «Բակս» եւ «Ակվատեխ» ընկերությունները պայամանավորվածություն են ձեռք բերել ԱՄԷ-ում իրենց արտադրանքի իրացման վերաբերյալ: Մաթոսյանի խոսքերով, մսամթերք արտադրող հայկական «Գեղարդ» ընկերությունը Էմիրություններում ստացել է «Հալալ» որակի սերտիֆիկատ: Առաջիկա ամսվա ընթացքում սերտիֆիկատը կհաստատվի ԱՄԷ-ի կառավարության կողմից եւ «Գեղարդին» կթույլատրվի մսամթերք արտահանել այդ երկիր:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---