ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԵՏԻՆ ՊԼԱՆ Է ՄՂԵԼ ՎՐԱՑԱՀԱՅԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Ավանդաբար իշխանամետ տրամադրված թբիլսահայությունը նոյեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում հավանաբար կքվեարկի «Բուրջանաձե-Ժողովրդավարներ» ընդդիմադիր դաշինքի օգտին: Ինչպես հաղորդում է «Ա-ինֆո» գործակալությունը, դա կապված է այն բանի հետ, որ վրաստանաբնակ հայերը, բնակչության թվով լինելով վրացիներից հետո երկրորդը, Շեւարդնաձեի «Հանուն նոր Վրաստանի» նախընտրական դաշինքի ցուցակում ներկայացված են զուտ խորհրդանշական ձեւով: Աղբյուրի համաձայն, այդ ցուցակում առաջին հայը` Առնոլդ Ստեփանյանը զբաղեցնում է միայն 54-րդ տեղը: Միչդեռ, նրանից առաջ, 38-րդ եւ 50-րդ տեղերում են ադրբեջանցիներ Մուբարաս Կարաեւն ու Դավիթ Ախմետովը: Այնուհետեւ հայազգի Գիվի Շուգարովի (60-րդ) եւ Ալեքսանդր Մովսիսյանի (108-րդ) միջեւ ցուցակում ընդգրկված է եւս յոթ ադրբեջանցի:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---