ՎՐԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Երկօրյա այցով Վրաստան է ժամանել Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Հայթաչ Հայդմանը: Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեի հետ բանակցությունների ընթացքում նա կքննարկի ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, մասնավորապես, խոսք կգնա Թուրքիայի պաշտպանության նախարարության կողմից վրացական զինված ուժերի զարգացման համար դրամաշնորհի հատկացման մասին: Վերջին տարիների ընթացքում Թուրքիան ընդհանուր առմամբ հատկացրել է 25 մլն դոլար (մի գումար, որը մոտավորապես հավասար է այս տարվա Վրաստանի պաշտպանական ծախսերին), որոնք կօգտագործվեն Վազիանիի նախկին ռուսական ռազմակայանի ենթակառուցվածքների վերանորոգման եւ սարքավորումներով հագեցնելու, Մառնեուլիի ռազմական օդակայանի արդիականացման, վրացի ռազմական մասնագետների պատրաստման նպատակներով: Բացի այդ Թուրքիան անհատույց փոխանցել է Վրաստանին ափամերձ պահպանման մի քանի ռազմանավակ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---