ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀՈՐ ԳՈՐԾԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ ընտրված Իլհամ Ալիեւը խոստանում է շարունակել հոր գործը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, իր հաղթանակը ընտրություններում նա բացատրում է առաջին հերթին ադրբեջանցիների հավատով առ այն, որ Հեյդար Ալիեւի ընտրած ուղին կշարունակի նաեւ նրա հաջորդողը: «Ես կշարունակեմ ազատ հասարակության եւ ժողովրդավարության զարգացման կուրսը»,-հավաստիացրել է Ալիեւ-կրտսերը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք չի անհանգստացնում նրան այն հեռանկարը, որ նա պատմության մեջ կմտնի լոկ որպես Հեյդար Ալիեւի գործի հետեւորդ, այլ ոչ թե որպես նորարար նախագահ, Իլհամ Ալիեւը հայտարարել է.«Ադրբեջանի պատմության մեջ արդեն եղել են նման «նորարարներ», որոնք ցանկացել են փակել ռուսալեզու դպրոցները, Գիտությունների ակադեմիան, ստեղծագործական միությունները...Այդ բոլոր «նորարարներին» մեր ժողովուրդը դուռն է մատնացույց արել»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---