ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԵՎ ԲԱՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում անցկացվող նախագահական ընտրությունների ընթացքում տեղի են ունենում օրենքի զանգվածային եւ բաց խախտումներ: Այս մասին այսօր Բաքվում լրագրողներին հայտարարել են Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Մուսթաֆաեւի խոսքերով` առավել բնորոշ խախտումներից են քվեատուփեր քվեաթերթրիկների զանգվածային նետումները, քվեարկությունից առաջ քվեաթերթիկների հաշվումից հրաժարվելը եւ այլն: Խախտումներից շատերը տեղի են ունենում միջազգային դիտորդների աչքի առջեւ: Հիշեցնենք, որ երկրի նախագահի պաշտոնին հավակնում են ութ թեկնածու` երկրի վարչապետ Իլհամ Ալիեւը, «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարը, Ադրբեջանի ազգային անկախության կուսակցության առաջնորդ Էթիբար Մամեդովը, «Մուսաիր Մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Հաջիեւը, «Ադալյաթ» կուսակցության առաջնորդ Իլյաս Իսմաիլովը, Քաղաքացիական միասնություն կուսակցության ղեկավար Սաբիր Ռուստամխանլին եւ մի խումբ ընտրողների կողմից առաջադրված Լալա-Շովքեդ Հաջիեւան եւ Հուդրաթ Հասանգուլիեւը: ԿԸՀ-ի տվյալներով, Ադրբեջանի ավելի քան ութ միլիոնանոց բնակչությունից ընտրություններին մասնակցում են 4 մլն 377 հազար ընտրող:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---