ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՀԱՆՁՎԵԼ

PanARMENIAN.Net - Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ում Իրանի դեսպան Ահադ Գազաին բողոքի նոտա է հանձնվել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, դրա պատճառ է հանդիսացել այն, որ հոկտեմբերի 14-ին իրանական «Սեհեր-2» պետհեռուստաալիքով հեռարձակվել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների մասին հատուկ հաղորդում` ամբողջովին նվիրված նախագահի թեկնածուներից մեկի` «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարին: Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ, հաշվի առնելով այն, որ «Սեհեր-2»-ը հեռարձակվում է Իրանին սահմանակից ադրբեջանական շրջաններում, նման քարոզչական գործողությունը դիտվում է որպես «միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին»: Նման փաստը, պաշտոնական Բաքվի կարծիքով, «հակասում է միջազգային իրավունքի նորմերին»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---