ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ «ԽՈՍՔ ԱՆԳԱՄ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԿԻՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին «խոսք անգամ լինել չի կարող»: Այդ մասին ընտրատեղամասում քվեարկելիս այսօր լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ, նախագահի թեկնածու Իլհամ Ալիեւի կինը` Մեհրիբան Ալիեւան: Նրա խոսքերով, Ի. Ալիեւը կհաղթի ընտրությունների առաջին իսկ փուլում: «Իլհամ Ալիեւը ողջ Ադրբեջանի սիրելի թեկնածուն է: Նա վաղուց է քաղաքականության մեջ, եւ ես ոչ մի մտավախություն չունեմ», - ասել է Մ. Ալիեւան: Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանում ընթանում են նախագահական ընտրություններ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---