ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԲԵԼԱՌՈՒՍԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՀԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ

PanARMENIAN.Net - Միասնական տնտեսական գոտուն (ՄՏԳ) Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվի Ռուսաստանի, Բելառուսի եւ Ուկրաինայի Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամակցելուց հետո: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը` մեկնաբանելով առեւտրա-տնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառվարական հանձնաժողովի Երեւանում ավարտված նիստի արդյունքները: Նախարարը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ՄՏԳ-ն կնպաստի հայ-բելառուսական կապերի զարգացմանը եւ էապես կհեշտացնի հայ գործարարների մուտքը ՄՏԳ անդամ-երկրների շուկա: Հիշեցնենք, որ Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները 2003 թվականի սեպտեմբերին Յալթայում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում համաձայնագիր են ստորագրել Միասնական տնտեսական գոտի ձեւավորելու մասին:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---