ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ 4 հոկտեմբերի 2003 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում կբացվի Հայկական համաշխարհային կազմակերպության (ՀՀԿ) հիմնադիր համագումարը` աշխարհի ավելի քան 80 երկրներից ժամանած հայտնի հասարակական եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ: Երկօրյա համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով վաղը Մոսկվա կմեկնի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ակնկալվում է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը համագումարի բացմանը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀԿ կազմկոմիտեի ղեկավար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, նորաստեղծ կազմակերպության ստեղծումը ուղղված կլինի ողջ հայության շահերի պաշտպանությանը: Նշենք, որ ՀՀԿ հիմնադիր համագումարի նախապատրաստման շրջանակներում Ա.Աբրահամյանը հանդիպել էր Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Լիբանանի նախագահների հետ, ինչպես նաեւ ստացել էր Հայ Առաքելական եւ Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների առաջնորդների օրհնությունը: Դեկտեմբերին նախատեսվում է նաեւ հանդիպում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |