ՆԱՏՕ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՎԱՂԱԺԱՄ Է ԳՏՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին կհաջողվի գտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, ինչը Հյուսիսատլանտյան դաշինքին թույլ կտա ավելի սերտ համագործակցել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր Երեւանում հայտարարել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Դեսպինա-Ինո Աֆենտուլին` ելույթ ունենալով «ՆԱՏՕ-ն եւ անվտանգության հեռանկարները Հայաստանում» սեմինարի ժամանակ: Մեկնաբանելով Վրաստանի եւ Ադրբեջանի ՆԱՏՕ-ում ինտեգրվելու ձգտումը, նա նշել է, որ մինչեւ տարածաշրջանում առկա հակամարտությունները չկարգավորվեն, վաղաժամ է խոսել ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին: Միեւնույն ժամանակ Դեսպինա-Ինո Աֆենտուլին ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում կրկնօրինակել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման համար միջազգային մանդատ ունեցող միջնորդական առաքելություններին:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---