ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ «ՀԱՇՏՎԵԼ ԱՆՑՅԱԼԻ ՀԵՏ»

PanARMENIAN.Net - Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ «այդ նպատակին հասնելու համար Հայաստանը պետք է միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան վարի իր արտաքին քաղաքանությունը եւ լուծի իր խնդիրները հարեւանների հետ»: Սեզերը գտնում է, որ Հայաստանը «պետք է հաշտվի իր անցյալի հետ եւ պատմության քննարկումը թողնի պատմաբաններին»: Թուրքիայի ղեկավարի խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, «հայ-թուրքական հարբերությունների բարելավումը կնպաստի ողջ Հարավային Կովկասի կայունացմանը եւ ծաղկմանը»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---