ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԱԶԴԱՆՇԱՆԸ» ԿՆՊԱՍՏԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Եթե Եվրամիությունից «ազդանշան» ստացվի այն մասին, որ Հայաստանն, Ադրբեջանը եւ Վրաստանի ժամանակի ընթացքում կարող են անդամակցել ԵՄ-ին, «դա կփոխի նրանց մտածելակերպը հակամարտությունների կարգավորման հարցում»: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, երեկ Բրյուսելում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, այդ դեպքում տարածաշրջանի երկրները կդառնան «պակաս ագրեսիվ եւ պակաս պահանջկոտ»: «Հակամարտությունների կարգավորումը կհայտնվի բոլորովին այլ համատեքստում, որն ավելի հարմար կլինի առկա խնդիրների լուծման համար», - ասել է նախարարը: Վ.Օսկանյանը նշել է, որ մոտակա հեռանկարում Եվրամիությունը կարող է Հարավային Կովկասի երկրներին ներգարվել տարածաշրջանային համագործակցության գործընթացներում: Նրա կարծիքով, «TRASECA եւ INOGATE ծրագրերը Հարավային Կովկասի երկրներին տարածաշրջանային համագործակցության ձեւաչափում ներգրավելու լավ օրինակ են հանդիսանում` չնայած գոյություն ունեցող հակամարտություններին»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---