ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՏԵՍՎԻ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ 2 հոկտեմբերի 2003 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խնդիրը «սուր է, բարդ եւ շատ մեծ»: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար, ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի համանախագահ Վյաչեսլավ Տրուբնիկովը: «Այդ խնդիրը չպետք է անտեսվի», - ասել է Տրուբնիկովը` Հաագայում ԵԱՀԿ գործող նախագահ, Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Յաափ դե Հուփ Շեֆերի հետ կայացած հանդիպումից հետո: Վ.Տրուբնիկովը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան այցելելու մտադրությունը: «Մենք աշխատել ենք դե Հուփ Շեֆերի ուշադրությունն ուղղել ղարաբաղյան խնդրին եւ, իմ կարծիքով, դա մեզ հաջողվել է», - նշել է ռուս դիվանագետը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |