ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ունալ Չեւիքոզը հայտարարել է Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ապագայում եռակողմ հանդիպման անցկացման հնարավորության մասին: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Մեդիամքս» գործակալությունը, հանդիպման ճշգրիտ ժամկետը եւ վայրը դեռեւս որոշված չեն, սակայն այն տեղի կունենա Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Հիշեցնենք, որ նման հանդիպում կայացել է 2002 թվականի մայիսին Ռեյքյավիկում: Իսկ առայժմ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը նախատեսում է հաջորդ շաբաթ Նյու Յորքում հանդիպել իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի շրջանակներում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---