ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ՓՈԽԱՆՑՎԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում ստորագրվել է պայմանագիր Հայկական ատոմակայանը 5 տարի ժամկետով ռուսաստանյան «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հավատարմագրային կառավարմանը փոխանցելու մասին: Ինչպես լրագրողներին հայտարարել է համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, Հայաստանի կառավարությունը շարունակում է մնալ Հայկական ԱԷԿ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը: Նրա խոսքերով, պայմանագրի համաձայն, «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ը պատասխանատվություն է կրելու կայանի անխափան եւ անվտանգ շահագործման համար: Ռուսական ընկերությունը պետք է նաեւ ժամանակին ապահովի կայանը միջուկային վառելիքով: Ինչպես նշել է Արմեն Մովսիսյանը, պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարացվել` կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում: Նշենք, որ «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ը «ԵԷՍ Ռոսսիի»-ի դուստր ընկերությունն է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---