ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԻՐԱՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Արեւմտյան թեմը 20 հազար դոլար է հավաքել Իրաքի հայկական համայնքի կարիքների համար: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, միջոցներ հավաքելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հատուկ հիմնադրամի հաշվին հավաքված միջոցները կփոխանցվեն Իրաքի հայկական եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Ավագ Ասադուրյանին` տեղի հայկական համայնքի կարիքները հոգալու համար: Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ստանալ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---