ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

PanARMENIAN.Net - Փարիզում գտնվող Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը` խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ հունվարի 14-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ժան Լուի Դեբրեի հետ: Ինչպես հաղորդեցին ՀՀ ԱԺ մամլո ծառայությունից, քննարկվել են երկու երկրների միջեւ միջպետական եւ միջխորհրդարանական կապերի զարգացման խնդիրներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորագրել համագործակցության մասին համաձայնագիր: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Հայաստանի ինտեգրումը եվրոպական կառույցներին: Նշվել է, որ Հայաստանն հիմնականում կատարել է Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները` երկրում վերացվել է մահապատիժը, մտցվել է այլընտրանքային զինծառայություն, ընդունվել է զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքը, վավերացվել է եվրոպական սոցիալական խարտիան եւ այլն: Իսկ 2004թ. ընթացք կստանան սահմանադրական ու ընտրական բարեփոխումները: Ֆրանսիացի խոսնակի խնդրանքով, Ա.Բաղդասարյանը ներկայացրել է տարածաշրջանային խնդիրները: Նա նշել է, որ Հայաստանը կողմ է հարավկովկասյան երկրների համագործակցությանը եւ հարեւանների հետ նորմալ հարաբերությունների զարգացմանը: Հայկական պատվիարկությունը հանդիպել է նաեւ Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների եւ նրա ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանի հետ: Կողմերը նշել են, որ եղբայրացած քաղաքների համակարգում արդեն ընդգրկված են Ֆրանսիայի եւ Հայաստանի 20 քաղաքներ: Այդ ծրագրի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է Գորիսում կառուցել հյուրանոց, իսկ Գյումրիյում` հիվանդանոց:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---