ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ ՎԵՃԵՐԸ ԷԳՈՅԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

PanARMENIAN.Net - Թուրքիաի վարչաետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ մշակույթի նախարար Էրքան Մումջուն այսօր կազմակերպված ասուլիսի ընթացքում անդրադառնալու են նաեւ երկրում Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրության մասին օրախնդիր հարցին: Միաժամանակ թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից պատգամավոր Աթիլա Բաշօղլուի երկրի կառավարությանն ուղղված հարցման մասին` Թուրքիայում «Արարատի» ցուցադրությունը արտոնելու մշակույթի նախարարության հիմնավորումների վերաբերյալ: «Եթե առանձին արձագանքների պատճառով այդ ցուցադրումը չեղյալ չհայտարարվեր, ապա մեր շատ հայրենակիցներ դիտելու էին այն: Ինչո՞ւ էր թույլատրվել նման ֆիլմի ցուցադրումը»,- ասվում է հարցման մեջ: Պատգամավորը նաեւ կարծիք է հայտնել, որ Թուրքիայում անհրաժեշտ է գիտաժողովներ կազմակերպել Հայոց ցեղասպանության պնդումների եւ այլ ազգային վիճարկվող թեմաների շուրջ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---