ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՏԱՐԵԼ ԵՆ ԻՆՔՆԱՅՐՄԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ԱՄԲԱՐՅԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Նորվեգիայի իշխանությունները երկրից վտարել են 2003 թվականի դեկտեմբերին ինքնայրման չհաջողված փորձ կատարած Վրաստանի քաղաքացի, ծագումով հայ Սամվել Ամբարյանին: Ինչպես հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը, ինքնայրման փորձ ձեռնարկելով Օսլոյում խորհրդարանի շենքի առջեւ` Ս. Ամբարյանը ցանկացել է իր բողոքն արտահայտել նորվեգական իշխանություններին, որոնք հրաժարվել էին ապաստան տրամադրել իրեն: Աղբյուրի համաձայն` 28-ամյա Սամվել Ամբարյանին հաջողվել էր խուսափել լուրջ վնասվածքներից բժիշկների օպերատիվ միջամտության շնորհիվ: Թբիլիսի վտարված Վրաստաանի քաղաքացին 2000 թվականից բնակվում էր Նորվեգիայում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---