ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

PanARMENIAN.Net - Հունվարի 17-18 Վաշինգթոնում, Համաշխարհային բանկի կենտրոնակայանում, անցկացվել է «Հայաստան. կայուն զարգացման եւ տնտեսական աճի խնդիրները» երկրորդ միջազգային խորհրդաժողովը: Ինչպես տեղեկացրել են համաժողովը նախաձեռնող Տնտեսական զարգացման հայկական միջազգային խմբի ներկայացուցչությունում, խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ 16 հետազոտությունների արդյունքներ: Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցել են ավելի քան 100 հայ եւ արտասահմանյան փորձագետներ, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի, Միջազգային արժույթի հիմնադրամի, ԱՄՆ կառավարության եւ արտասահմանյան երկրների դեսպանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Խորհրդաժողովում քննարկվել են Հայաստանի եւ սփյուռքի համար կարեւոր մի շարք հարցեր, որոնք առնչվում են միջազգային առեւտրին, կապիտալի շուկային, ֆինանսական եւ հարկային քաղաքականությանը, պետական կառավարմանը, փոքր բիզնեսի զարգացմանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---