ԱՄՆ ՀԱՅԵՐԸ ԵՎ ՀՈՒՅՆԵՐԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀՐԵԱՆԵՐԻ ԿՈՆԳՐԵՍԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայկական եւ հունական համայնքները իրենց հիասթափությունն են հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդողանին «խիզախության պարգեւ» շնորհելու վերաբերյալ Ամերիկայի հրեաների կոնգրեսի որոշման առնչությամբ: Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) հաղորդագրության համաձայն, պարգեւատրումը կկայանա այսօր Նյու Յորքում, Էրդողանի ԱՄՆ-ում ընթացող այցի շրջանակներում: Հրեաների կոնգրեսին ուղարկված ԱՀԴՀ եւ Հելենիստիկայի ամերիկյան ինստիտուտի համատեղ նամակում բերվում են Թուրքիայում մարդու իրավունքների խախտման եւ արտերկրում իրականացվող ագրեսիայի փաստեր, որոնք առկա են Էրդողանի իշխանության օրոք: Ղեկավարի նման գործողությունները, նամակի հեղինակների կարծիքով, արժանի չեն գովեստի մի կազմակերպության կողմից, որը էթիկական սկզբունքների պաշտպան է հանդիսանում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---