ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ «ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆԸ27 հունվարի 2004 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Համարյա մեկ տարվա սպասումից հետո Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, ամենայն հավանականությամբ, «մասնակիորեն կանդամակցեն Եվրամիությանը»: Այդ մասին տեղեկացրել է նախօրեին «Euobserver» թերթը: Համաձայն աղբյուրի, Եվրամիության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարները երեկ Բրյուսելում կայացած հանդիպմանը որոշել են վերսկսել ԵՄ եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ փոխհարաբերությունների շուրջ բանավեճը: «Եվ ամենայն հավանակությամբ, նրանք համաձայնվել են ներգրավել Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին ԵՄ-ի «Ընդլայնված Եվրոպա» ծրագրի մեջ, նշում է «Euobserver»-ը: Թերթի համաձայն, անցյալ տարի ստեղծված «Ընդլայնված Եվրոպա» ծրագիրն ուղղված է ստեղծել ԵՄ երկրների շուրջ մի օղակ, որը կդառնա ընդլայնված ներքին շուկայի մի մասը: «Euobserver»-ի կարծիքով, ծրագրում ընդգրկվելը գործնականորեն նշանակում է անդամակցություն ԵՄ-ին: Այստեղ ընդգրկված են ծառայությունների, ապրանքների եւ կապիտալի տեղափոխության ազատության երաշխիքները: Ծրագրում ներգրավված Արեւելյան Եվրոպայի եւ Միջերկրյածովյան երկրները պետք է նաեւ ընդունեն ԵՄ օրենսդրությունը: Դիվանագետներից մեկը հաղորդել է «Euobserver»-ին, որ «Ընդլայնված Եվրոպա» ծրագրում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ներգրավման մասին ձեւական որոշումն ակնկալվում է մայիսին: Ինչպես նշել է աղբյուրը, ԵՄ ընդլայնման հարցերով հատուկ լիազոր Գյունտեր Ֆերխոյգենը հատկապես այդ նպատակով է ուղեւորվելու Հարավային Կովկասի երկրներ: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |