ԱՄԵՐԻԿՅԱՆ «NEW YORK LIFE» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 20 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՎՃԱՐԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ29 հունվարի 2004 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան «New York Life» ապահովագրական ընկերությունը համաձայնել է որպես փոխհատուցում 20 մլն դոլար վճարել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայող Ցեղասպանության զոհերի ժառանգներին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այս որոշման մասին հայտարարվել է հունվարի 28-ին Սան Ֆրանցիսկոյում: Ընկերությունը կբավարարի 2400 հայց, ինչպես նաեւ մարդասիրական հիմնադրամ կստեղծի հայկական համայնքի համար:«Ապահովագրական այս վկայականներից ունեցողներից շատերի ժառանգներն ապրում են Կալիֆորնիայում, եւ ես բավարարված եմ նրանով, որ այս հարցի շուրջ կողմերի ծանր աշխատանքի արդյունքում արդարությունն ի վերջո հաղթեց», - ասել է Կալիֆորնիայի ապահովագրական լիազոր Ջոն Գարամենդին: Հիշեցնենք, որ անցյալ դարասկզբին Թուրքիայում բնակվող եւ 1915-1923թթ. երիտթուրքերի կառավարության կողմից ջարդի եւ հետապնդումների ենթարկված մոտ կես միլիոն հայեր ապահովագրել էին իրենց կյանքը ամերիկյան եւ բրիտանական ընկերություններում:![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |