ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ «ՆԵՅՇՆԸԼ ՋԵՈԳՐԱՖԻԿ» ՀԱՆԴԵՍՈՒՄ ՏՊԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՄԵՏ» ՀՈԴՎԱԾԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Հանրաճանաչ «Նեյշնըլ ջեոգրաֆիկ» հանդեսի մարտյան համարում Հայաստանի վերաբերյալ հոդվածը վրդովմունքի ալիք է առաջացրել Թուրքիայում: Ըստ թուրքական «Աքշամ» թերթի` «Հայաստանի վերածնունդ» հոդվածում «անհարկի հայամետ» քաղաքական մեկնաբանությունների հետ միասին Թուրքիայի վերաբերյալ «անվայել զրպարտող» արտահայտություններ են թույլ տրվել: Թուրք լրագրողը վրդովված է նրանով, որ «աղավաղելով» 20-րդ դարի սկզբին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները, «Նեյշնըլ ջեոգրաֆիկ»-ը գրել է, որ այդ անարդարացի իրադարձությունների պատճառով Արարատ լեռը դուրս է մնացել Հայաստանի ներկայիս սահմաններից եւ հայտնվել «թշնամի Թուրքիայի սահմաններում»: Թուրքերեն լեզվով «Նեյշնըլ ջեոգրաֆիկ» հանդեսի ղեկավար Մուրաթ Արայըջըն այդ հոդվածը որակել է որպես «չափազանց չարամիտ»: Նշելով, որ իրենք չեն կարողացել միջամտել հոդվածի ԱՄՆ-ում հրապարակման գործընթացին, Արայըջըն ասել է. «Մեր նկատողությունները ամերիկյան կողմից հաշվի չառնվելու պատճառով Հայաստանի վերաբերյալ հոդվածը հանվել է հանդեսի թուրքական տարբերակից»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---