ՎՐԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ, ՔԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

PanARMENIAN.Net - Վրաստանում ամերիկյան «Գելապ» կազմակերպության նախաձեռնությամբ անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալներով, հարցվածների 66 տոկոսը համարում է ԱՄՆ-ը Վրաստանի ամենավստահելի գործընկերը: Ռուսաստանին դրական են վերաբերվում հարցվածների 49 տոկոսը, սակայն, 65 տոկոսն էլ սպառնալիք են սպասում ռուսներից: 22 տոկոսը վստահում է Եվրամիությանը, 19 տոկոսը` Գերմանիային: Հարցվածների 11 տոկոսը Հայաստանին համարում է Վրաստանի հուսալի գործընկեր, իսկ 5 տոկոսը` սպառնալիք է սպասում Երեւանից: Հարցվածների միայն 7 տոկոսն է Թուրքիային վստահում, մինչդեռ 13 տոկոսը` սպառնալիք է սպասում Անկարայից: Ադրբեջանին դրական է վերաբերվում 15 տոկոսը, 3 տոկոսը ադրբեջանցիներից սպառնալիք է սպասում: Հարցմանը մասնակցել է շուրջ 1600 մարդ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---