ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՐԴԵՐԸ ՄՏԱԴԻՐ ՉԵՆ ԽԱՌՆՎԵԼ «ԻՐԱՔԻ ԴԵՄ ԿԵՂՏՈՏ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ»

PanARMENIAN.Net - Հայաստանի քրդերը մտադիր չեն խառնվել «Իրաքի դեմ կեղտոտ պատերազմին եւ զենք դառնալ իմպերիալիստների ձեռքին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ռոսբալթ» գործակալությունը, հայտարարել է Քրդստանի ազատագրման եւ ժողովրդավարության կոնգրեսի (նախկին Քրդական աշխատավորական կուսակցություն) ներկայացուցիչը Հայաստանում Յելմազ Շիարը` մեկնաբանելով իրաքյան պատերազմում «քրդական գործոնի» շահարկումները: Նրա խոսքերով` ամերիկացիներին միացած քրդերն իրենց առաջնորդների կողմից անմտածված ներքաշվում են մանր խռովարարությունների մեջ: Աբդուլլա Օջալանի գլխավորած Քրդական կոնգրեսը մտադիր է հասնել երկրի դաշնային կառուցվածքի, սակայն միայն ժողովրդավարական մեթոդներով` հրաժարվելով ուժային մեթոդից, ընդգծել է Յ. Շիարը: «Սակայն եթե ինչ որ ուժ բռնանա քրդերի ազատության վրա, ապա կստանա արժանի հակահարված»,- նշել է նա: Թուրքական զորքերի ներխուժումը Հյուսիսային Իրաք, Քրդստանի կոնգրեսի ներկայացուցիչն անվանել է աննախադեպ երեւույթ, չնայած, որ «արդեն երեք տարի որոշ քուրդ առաջնորդների, մասնավորապես, Մասուդ Բարզանիի եւ Ջալալ Թալաբանիի պնդումով, թուրքական իշխանությունները զավթել են Իրաքի երկու ոչ մեծ շրջաններ»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---