ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԿՄԵԾԱՑՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԱՄՀ-Ի ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանը վերացնի Հայաստանի շրջափակումը, դա հնարավորություն կտա Հայաստանից արտահանման ծավալները մեծացնել 11 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, նշվում է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից մշակված «Գլոբալ ֆինանսներ զարգացման համար» զեկույցում, որը ներկայացվել է Վաշինգտոնում ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի ղեկավար մարմինների հերթական նստաշրջանի նախաշեմին: Համաձայն փաստաթղթի, շրջափակման վերացման արդյունքում, Հայաստանը կկարողանա կրկնապատկել ապրանքաշրջանառության ծավալներն ու կիսով չափ կրճատել առեւտրային դեֆիցիտը: Հնարավոր է, որ Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերսկսումը կորուստներ բերի Վրաստանին տարանցման դիմաց վճարների կրճատման առնչությամբ, ասվում է զեկույցում: «Սակայն, տարածաշրջանում կայունության հաստատումն ու համագործակցության ընդլայնումը անկասկած օգուտ կբերի Վրաստանին», - գտնում են ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի փորձագետները: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ փոխադարձ առեւտրային հարաբերությունների կանոնավորման դեպքում Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---