Հայաստանն ապրիլի 2-ին ընտրում է նոր խորհրդարան` նոր սահմանադրությամբ: Ընտրությունների օրվանը նախորդած նախընտրական պայքարն, ինչպես միշտ, կառուցվում էր հիմնականում անձերի շուրջ, գաղափարախոսությունը երկրորդական էր: PAN-ին հետաքրքիր է` ում կընտրեիք, եթե Հայաստանում լիներ հակառակ իրողությունը: Մենք առանձնացրել ենք մի քանի «կուսակցություն», որոնք կարող էին գոյություն ունենալ`մրցակից գաղափարախոսությունների առկայության դեպքում, ու առաջարկում ենք քվեարկել նրանցից մեկին: Արդյունքները կամփոփենք քուգահեռ ընթացող իրական ընտրությունների ավարտից հետո: