Այդ այցելությունը մեծ նշանակություն ունի վերջին ժամանակները, երբ Իրանի միջուկային ծրագրի և Իսրայելի հաճախակի դարձած սպառնալիքների հետ կապված Հարավային Կովկասի երկրները կարող են ներքաշված լինել անիմաստ պատերազմի մեջ, որի վերջը խիստ անորոշ է: Եվ Լավրովի նպատակն է ուղղակի նախազգուշացնել Հայաստանին, հատկապես Ադրբեջանին, որպեսզի չխառնվեն գործերին, որոնք իրենց չեն վերաբերվում: Երևանում կայացած մամլո ասուլիսում ՌԴ և ՀՀ ԱԳՆ ղեկավարները հաստատել են տեսակետների նույնությունն իրանական խնդրի վերաբերյալ, որը, ըստ էության, գոյություն չունի:
Հայաստանը բազմիցս արտահայտվել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, Երևանը հանդես է գալիս Իրանին վերաբերվող հարցերի կարգավորման, բանակցությունների ճանապարհով իրանական միջուկային ծրագրի կարգավորման, Իրանի և միջազգային հանրության ներկայացուցիչների համատեղ ջանքերի կողմից: «Իրանը Հայաստանի հարևան երկիրն է և մենք շահագրգռված ենք, որպեսզի Իրանին վերաբերվող հարցերի լուծումը կայանա երկխոսության և բանակցությունների ճանապարհով, այլ ոչ թե ուժի կիրառմամբ»,- ասել է Նալբանդյանը:
Իր հերթին Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե իրագործվի վատագույն սցենարը՝ ռազմական միջամտությունը, ապա դա կազդի Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Մերձավոր Արևելքի և արաբական աշխարհի վրա: Նրա կարծիքով, Իրանի դեմ կարող են օգտագործվել միայն խնդրի խաղաղ լուծման օրինական միջոցները և ոչ մի ռազմական միջամտության մասին չպետք է խոսք գնա:
Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հարցին, ապա այստեղ Լավրովը հստակ հասկացնել է տվել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարգավորման հարցում միակ և անփոփոխ բանակցողն է: Այնուամենայնիվ, Բաքվում, չգիտես ինչու, սպասում են Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի այցին գաղտնի հույսով, որ Լավրովը կստիպի Երևանին համաձայնագիր ստորագրել և տալ ազատագրված տարածքները: Աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է. «Մենք շատ բան ենք ակնկալում Ռուսաստանից ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Աշխարհում չկա մեկ այլ երկիր, որն այս հակամարտության լուծման մեջ ավելի մեծ ազդեցություն ունենար: Մենք կատարում ենք այդ հայտարարությունը, հաշվի առնելով մոտեցումը և տարածաշրջանային հարցերի, և ղարաբաղյան հարցի նկատմամբ և Հայաստանի վրա առկա ճնշումը: Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա աշխարհում նմանը չունի: Նա կարող է այդ պետությունն ուղորդել իր համար ցանկալի ուղղությամբ, կարող է ուղորդել կառուցողականության ցանկացած հարցում»: Այո, ճիշտ է, Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, բայց ոչ ավելին: Եվ արդեն պահանջել Երևանից այն ձևով, ինչ ցանկանում են լսել Բաքվում, ղարաբաղյան հարցում Մոսկվան չի կարող: Ամենից առաջ, դա պետք չէ հենց Մոսկվային: Վերջ ի վերջո համանախագահ երկրները երեքն են և հենց նրանք կարող են առաջարկել կարգավորման ինչ-որ տարբերակներ: Բայց ոչ մի դեպքում չեն կարող պահանջել: Հետաքրքիր է, եթե ԱՄՆ-ը պահանջի Ադրբեջանից խզել Իսրայելի հետ 1,6 մլրդ դոլար արժողությամբ ռազմական պայմանագիրը, Բաքուն կգնա՞ նման քայլի: Միակ բանը, ինչին ընդունակ է Բաքուն, Գաբալինյան ՌԼԿ համար վարձակալության վճարը հանկարծակի բարձրացնելն է: Ճիշտ է, այդ մասին հետո դադարեցին գրել… Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ը, Ադրբեջանում Սերգեյ Լավրովի այցի ժամանակ Սերգեյ Լավրովը կքննարկի երկկողմանի առևտրատնտեսական, միջտարածաշրջանային համագործակցության հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Կասպիայի կարգավիճակը:
Վերադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշենք, որ Բաքվում ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ մի բան. Երևանը և Մոսկվան չեն կարող հակամարտել պատմական, բարեկամական, կրոնական կապերից ելնելով: Առավել ևս Մոսկվան չի ստիպի Հայաստանին Ադրբեջանին տալ հողերը, որոնք պատկանում են հենց Ռուսաստանին Գյուլիստանի հաշտության պայմանագրով, որը ոչ ոք չեղյալ չի հայտարարել: