7 ապրիլի 2012 - 14:04 AMT
ՀՈԴՎԱԾ
Բենզինը Հայաստանում չափազանց թանկացել է
Այսօրվա դրությամբ «Սուպեր» տեսակի բենզին կարելի է ձեռք բերել 520, «Պրեմիում» տեսակի` 490, «Ռեգուլյար» տեսակի` 470 դրամով
Սկսած 2012-ից Հայաստանում նկատվում է բենզինի գների բարձրացում համաշխարհային շուկաներում դրանց փուլային աճի ֆոնի վրա: Մասնավորապես, բենզինի համաշխարհային գները հասել են մեկ բարելի համար 100-120 դոլարի: Սակայն, եթե դիտարկել այդ միտումները Հայաստանում բենզինի գնի աճի հետ համեմատած, ապա առկա է անհամապատասխանություն, և այստեղ շահում է ներկրողը:

Բենզինի հայ ներկրողները գերշահույթ են ստանում «սպառողների գրպանի» հաշվին, քանի որ հարկային մարմինների կողմից չի անցկացվել կարևոր ցուցանիշի հաշվարկ՝ «շահույթի նորմերի», որն այսօրվա դրությամբ բենզինի համար գերազանցում է 50 տոկոսը: Եթե Հայաստանում նկատվեր գների համաչափ աճ, ապա 10 լ «Ռեգուլյար» մակնիշի բենզինը կարժենար ոչ թե 5000 դրամ, այլ 4000, այսինքն 25 տոկոսով էժան: Ավելին, «շահույթի նորմերի» անհամաչափ բաժանումը հանգեցնում է նրան, որ տուժում են տնտեսության մնացած ճյուղերը, մասնավորապես, գյուղատնտեսությունը, որտեղ այդ ցուցանիշը գերազանցում է 10 տոկոսը, և արդյունաբերությունը: Պետք չէ զարմանալ, որ այդ ոլորտների զարգացմանն աջակցելու համար կառավարության կողմից ձեռնարկվող քայլերն արդյունք չեն տալիս:

Բենզինն ընդհանուր հարկադրվող դաշտ բերելն արդյունքներ չի տվել: Կառավարությունը պետք է վերանայի ֆիսքալային քաղաքականությունը բենզին ներկրողների համար, քանի որ գնի շուրջ 40 տոկոսը բաժին է ընկնում ներկրողների կողմից հարկերի վճարմանը:

Երկրում կտրուկ կրճատվել են բենզինի իրացման գները: Եթե մի քանի տարի առաջ երկրում իրացվում էր 26-27 հազար տոննա բենզին, ապա հիմա այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 8 հազար տոննա»: Այսօրվա դրությամբ, երկրում գրանցված 450 ավտոտրանսպորտային միջոցների 80-85 տոկոսն օգտագործում են գազ, քանի որ բենզինը նրանց համար «թանկ հաճույք» է:

2012թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.8% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3.5% և 1.6% գնաճով:

Ինչպես հաղորդում է Հայաստանի վիճակագրական ծառայությունը, 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 13.2% և 13.1%-ով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ`6.6% և 2.6%-ով:

Հարկ է նշել, որ սկսած 2012թ-ից, բենզինի շուկայում գրանցվում է գների աճի միտում` բենզին ներկրողների միասնական հարկային դաշտ բերելու կառավարական որոշման պատճառով:

Այսօրվա դրությամբ «Սուպեր» տեսակի բենզին կարելի է ձեռք բերել 520, «Պրեմիում» տեսակի` 490, «Ռեգուլյար» տեսակի` 470 դրամով:

ՏՄՊՊՀ նիստում հրապարակվել է բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում գործող «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության (CPS) հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Ուսումնասիրությունների ընթացքում ընկերության կողմից բացահայտվել են մրցակցային օրենսդրության խախտումներ: ՏՄՊՊՀ որոշմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար «Սիթի Պետրոլ Գրուպ» -ը տուգանվել է 100 միլիոն դրամով:

Ընկերությունը հանդիսանում է գերիշխող և ներկրման ու իրացման ծավալներով զբաղեցնում է վերոնշյալ շուկաների մոտ կեսը, մյուս կեսը միասին զբաղեցնում են 3 ընկերություններ` «Միկա Քորփորեյշն », «Ֆլեշ» և «Մաքս հուր»: «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը փորձել է շուկայից դուրս մղել և սնանկացնել համեմատաբար փոքր բենզալցակայանների սեփականատերերին:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News