15 հուլիսի 2012 - 15:19 AMT
ՀՈԴՎԱԾ
Որտեղից Հայաստաը պետք է վտանգներ սպասի իր տնտեսությանը
Հայաստանում առայժմ բացակայում են արտահանումը խթանող մեխանիզմները
Աշխարհն ուշադիր հետևում է եվրոյի գոտում տիրող իրավիճակին և անհամբեր սպասում է Բրյուսելի գագաթաժողովի արդյունքներին, որն անցնում է հունիսի 28-29-ը: Համաշխարհային տնտեսությունը լիկվիդայնության ճգնաժամ է ապրում, սակայն իրավիճակի վատթարացումը ոչ միայն Հունաստանին է սպառնում, շատ ավելի կարևոր է, թե ինչ վիճակ կլինի ԵՄ առավել խոշոր երկրներում՝ Իսպանիայում ու Իտալիայում, վերջինը տարածքով ԵՄ թվով երրորդ երկիրն է: Ըստ փորձագետների, ԵՄ տնտեսությունն այժմ ավելի վատ վիճակում է, և կարող է տարին փակել ՀՆԱ բացասական ցուցանիշով, այն դեպքում, երբ ԱՄՆ տնտեսությունը, որտեղ աճում են անշարժ գույքի գները, ՀՆԱ 2,5 տոկոս աճ կարող է արձանագրել: Այնուամենայնիվ, տնտեսական աճի առաջատարը շարունակում է մնալ Չինաստանը:

Արդեն 5 երկիր, որտեղ ճգնաժամն ահագնացել է, դիմել են միջազգային կառույցներին ֆինանսական օգնության համար:

Համաշխարհային տնտեսական աճի տեմպերի նվազումը կարող է անմիջական ազդեցություն ունենալ Ռուսաստանի տնտեսության վրա, ինչն իր հերթին կանդրադառնա նաև Հայաստանի վրա, որի համար վերջինս գլխավոր առևտրային գործընկերն է: Այդ պատճառով Հայաստանը պետք է պատրաստ լինի արտաքին ցնցումներին, մասնավորապես` բարձրցնի տեղական արտադրության մրցունակությունը` արտադրանքը Եվրոպայի շուկաներ արտահանելու նպատակով, պետական գնումների գծով ուշադրություն դարձնի սպառողական անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև ի բարօրություն ժողովրդի` բարձրացնի տնտեսության պետական կառավարումը:

Հարկ է նշել որ, Հայաստանում առայժմ բացակայում են արտահանումը խթանող մեխանիզմները:

2012թ. մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 122,2 մլն դոլար՝ աճելով 6,9 տոկոսով: Ընդ որում, այդ ցուցանիշն ամսական կտրվածքով աճել է 33 տոկոսով: Իսկ 2012թ. հունվար-մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը կազմել է 561,7 մլն դոլար, աճը՝ 15,2 տոկոս:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն առաջարկում է պետությանը տրամադրել արտահանման վարկեր, որոնց միջոցով բանկերը կկարողանային ֆինանսավորել բիզնեսը: Տեղական բիզնեսի խնդիրների թվում են արտաքին շուկաների և մարքեթինգային քաղաքականության մասին թույլ տեղեկացվածությունը: Այս ուղղությամբ օգնություն ցուցաբերելու համար դեռ չկա համապատասխան պետմարմին, որտեղ հնարավոր կլիներ «մեկ պատուհանի» սկզբունքով անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ: Բացի այդ, տեղական գործարարների արտադրանքն անմրցունակ է արտքին շուկայում արդիական սարքավորումների բացակայության, արտադրողականության ցածր մակարդակի, ինչպես նաև սնդդամթերքի անվտանգության լաբորատոր փորձաքննության բացակայության պատճառով` դրանք ԵՄ երկրներ արտահանելու համար:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News