16 հոկտեմբերի 2012 - 19:49 AMT
ՀՈԴՎԱԾ
Ադրբեջանի թշնամիներն ավելացել են. այս անգամ bp-ն է
Իլհամ Ալիևը գնալով դառնում է ավելի ու ավելի անկանխատեսելի համաշխարհային հանրության համար և այլ բան չի մնում, քան «ձեռք մեկնելը», որպեսզի նա չկործանվի
Ալիևի «չարակամներին», ավելի ճիշտ` բացահայտ թշնամիներին է ավելաել նաև British Petroleum-ը (bp): Իլհամ Ալիևը վերջինիս մեղադրել է, ոչ ավել ոչ պակաս, նրանում, որ «Ազերի» և «Չիրագ» հանքավայրերում նավթի հանույթը կրճատվել է: Ելույթ ունենալով կառավարության նիստի ժամանակ, որը նվիրված էր այս տարվա 9 ամիսների ընթացքում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների քննարկմանը, Ալիևը հայտարարել է. «Բազմաթիվ սխալների պատճառով, որոնք թույլ է տվել կոնսորցիումը, վերջին տարիների ընթացքում «Ազերի» և «Չիրագ» հանքավայրերում նավթի հանույթը կտրուկ կրճատվել է», հավելելով, որ անկումը սկսվել է 2008-ից հետո:

Նախագահն ամբողջ մեղքը բարդել է նրա վրա, որ նավթից ստացվող եկամուտները փոխվել են հօգուտ Ադրբեջանի` 75-ի 25-ի հարաբերությամբ և հայտարարել, որ Ադրբեջանը չի ստացել 8.1 մլրդ դոլար արժողությամբ եկամուտները: Ավելին, Ալիևը ընդգծել է, որ «սխալ կանխատեսումներն անընդունելի են» և «համաշախարհային բիզնեսում նման հարաբերակցությունն անհանր է»:

Սակայն bp-ն այստեղ բացարձակապես մեղավոր չէ. դռևս 10 տարի առաջ մասնագետներն ասում էին, որ Բաքվի նավթի պաշարները անվերջ չեն և 2017-ին դրանց վերջը կգա: Սակայն Ադրբեջանի նախագահի վարչակազմը չցանկացավ ականջալուր լինել խելամտության ձայնին և այժմ, փաստորեն, սկսում է պատասխան տալ իր սխալների համար: British Petroleum-ում բացարձակապես մեղավոր չէ. վաղն Ալիևը կմեղադրի մեկ այլ ընկերության, իսկ հետո հերթը կհասնի նաև ԱՀՊՆԸ-ին: Ինչպես երևում է խնդիրն այստեղ միանգամայն այլ է: Իլհամ Ալիևը գնալով դառնում է ավելի ու ավելի անկանխատեսելի համաշխարհային հանրության համար և այլ բան չի մնում, քան «ձեռք մեկնելը», որպեսզի նա չկործանվի: Սակայն օգնությունն առայժմ էական չի լինի, քանի որ նախաքան նախագահական ընտրությունները դեռևս մեկ տարի կա: Միանգամայն հնարավոր է, որ այս տարվա ընթացքում պարզ դառնա, որ Բաքուն նավթ է արդյունահանում Կասպիայի այլ սեկտորից, մասնավորապես` թուրքմենական և իրանական: Ենթադրենք, իանական նավթի նկատմամբ ոտնձգությունները Արևմուտքը կարող է ներել, սակայն թուրքմենականի նկատմամբ` հազիվ թե:

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Բաքուն իր հայացքն ուղղել էր Թուրքմենիայի կողմ: Պատճառը Կասպիայում առկա հանքավայրերն են, որոնք Ադրբեջանն իրենն է համարում, իսկ Աշխաբադն` իրենը: Թուրքմենիայի ԱԳՆ-ն տարածել է մամուլի հաղորդագրություն, որում ասվում է. «Թուրքմենիայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ ադրբեջանական կողմին բազմիցս հղվել են պաշտոնական և դիվանագիտական նոտաներ` Կասպից ծովում Ադրբաեջանի միակողմանի և անօրինական գործողությունների վերաբերյալ` նկատի առնվում «Օմար» և «Օսման» հանքավայրերի անօրինական արդյունաբերական մշակումը, ինչպես նաև անօրինական պահանջները, որոնք տարածվում են «Սերդար» հանքավարի նկատմամբ»:

Իր պաշտոնական հայտարարություններում թուրքմենական կողմը հայտարարել է վերոհիշյալ հարցի շուրջ բանակցային գործընթացը շարունակելու պատրաստակամության մասին և ընդգծել է, որ երկկողմ պայմանավորվածության չհասնելու դեպքում, Թուրքմենիան իրեն իրավունք է վերապահում դիմելու միջազգային դատական և արբիտրաժային մարմիններին:

Բացի այդ, 2009թ օգոստոսի 4-ին Թուրքմենիայի ԱԳՆ-ն հրապարակել է երկրի պաշտոնական դիրքորոշումը` Կասպիայի հատակը և ընդերքը Թուրքմենիայի և Ադրբեջանւի միջև սահմանազատելլու վերաբերյալ, որտեղ ընդգծվել է նաև Միջազգային դատարանին դիմելու նպատակահարմարությունը:

Մինչ այդ, ավազանի բոլոր երկրները ինտենսիվորեն զինվում են և նրանց միջև բոլոր բանակցությունները կարող են պարզապես պատերազմով ավարտվել: Այսօրվա դրությամբ տարածաշրջանի գլխավոր խնդիրը հենց Կասպիայի խնդիրն է և, վերջինիս լուծումից է որոշակիորեն կախված նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Բաքվի համար ևս մեկ վտանգ կա` Ադրբեջանի բնիկ ժողովուրդները` թալիշները, լեզգինները, ուդինները, այսինքն` Ադրբեջանի ԶՈւ հիմնական կազմը, որը հազիվ թե մեկ անգամ ևս խաբվի Բաքվի կողմից և պայքարի ոչ իր շահերի համար:

Սակայն Ալիևը դեռևս սպառնում է bp-ին, որի ազդեցությունն ու հզորությունն աշխարհում չեն կարող զուգակցվել պաշտոնական Բաքվի ամբիցիաների հետ: Այստեղ երկու տարբերակ կա. կամ նավթային ընկերությունները կրկին կսկսեն ավելացնել հանույթը, ինչն իրական չէ, կամ պարզապես կսկսեն դուրս հանել իրենց ակտիվները: Թվում է` երկրորդն ավելի մոտ է իրականությանը: Այնուամենայնիվ, մեծ խաղը դեռ առջևում է և Ալիևի ճակատագիրը կախված է ոչ այնքան Արևմուտքից, որքան Իրանից, որը, ինչպես Էրդողանը, առանձնապես բարեհամնույր չի գտնվի «հավատակից եղբայրների նկատմամբ»:

Կարինե Տեր-Սահակյան