Սակայն ըստ պարբերականի, մասնավոր օդանավերի վրա առատաձեռն ծախսերը, որոնք ֆինանսավորվում էին հարկատուների գրպանների հաշվին, բազմաթիվ դատապարտելի բարեկամական հարաբերությունները անհասկանալի վարկանիշ ունեցող առաջնորդների և դատապարտված մանկապիղծների հետ, ստիպեցին արքայազն Էնդրյուին հրաժարական տալ:
«Ադրբեջան կատարած նրա այցերից մեկի ծախսերը ներառել է մասնավոր օդանավի վարձակալություն, ինչն արժեցել է 60 հազար ֆունտ: Վերջին 5 տարիների ընթացքում արքայազն Էնդրյուն նախագահ Ալիևին այցելել է 8 անգամ: Համաձայն Բուքինգհեմյան պալատի աղբյուրների, Ադրբեջանի և մարդու իրավունքները խախտելու մեջ մեղադրվող այլ երկրների հետ նրա գործերը վերջին տարիների ընթանում էին բրիտանական կառավարության ուղղությամբ»,-գրում է Independent-ը: Անգամ պաշտոնաթող ժամանակ Յորքյան հերցոգը շարունակում է զեկույցներ պահանջել անմիջականորեն Բաքվում բրիտանական դեսպանից ` Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին: Վերջինիս հետ նա առերես հանդիպում է ունեցել` հրավիրելով նրան պալատ:
Ալիևի կլանի հետ Յորքի դքսի բարեկամությունը կրում է զուտ նավթային բնույթ, ինչում, ընդհանուր առմամբ, կասկածներ չկան: Մեծ Բրիտանիան միշտ էլ «փառաբանվել է» այնտեղ գտնվելու կարողությամբ, որտեղ նավթ կա. բավական է հիշել Օսմանյան կայսրության բաժանումը, ինչի արդյունքում Անգլիան ստացավ գրեթե բոլոր նավթակիր շրջանները: Այդ տարածքներում վերջինս հաստատեց իր կարգերը` որպես «անկախության համար պայքար»: Այդ շրջանները ներառում են Իրաքը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ: Մյուս տարածքները, որտեղ նավթ չկար, անցան Ֆրանսիային:
Սակայն Յորքի դքսի միակը չէ, ով բարեկամություն է անում Ալիևի և ոչ միայն նրա հետ: Արևմուտքին նստեցնելով նավթային ասեղի վրա` Ծոցի միապետերը, ինչպես նաև մյուս երկրները, որտեղ շատ նավթ կա, սկսեցին թելադրել խաղի իրենց կանոնները: Նավթն ԱՄՆ-ի և այլ երկրների համար հարստության աղբյուր և «կենսակարևոր շահերի» համար պատերազմ սկսելու առիթ է դարձել: Այդպես էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո, այդպես շարունակվում է նաև այսօր:
Այն, որ նավթն է Մերձավոր Արևելքի բոլոր դժբախտությունների և «հեղափոխությունների» պատճառը, ապացուցում են սիրիական իրադարձությունները: Նոյեմբերի 5-ին ընդդիմության գրոհայինները հաղորդել են Դեյր-էզ-Զոր նահանգում նավթային հանքավայրի գրավման մասին: Գրոհի արդյունքում զոհվել, վիրավորվել և պատանդ է վերցվել կառավարական զորքերի մոտ 40 զինծառայող: Սիրիայում նավթ շատ կա, որպեսզի գրոհայինները ևս կարողանան նախապայմաններ թելադրել Արևմուտքին: Նման փորձ կատարեց Լիբիան, սակայն արդյունքում ստացավ շարունակական միջցեղային պատերազմ, Բենգազիի առանձնանալու պահանջ: Չենք խոսում արդեն ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսի սպանության մասին: Կարող է ստացվել այնպես, որ նա բարեկամական հարաբերությունների մեջ էր որոշ լիբիական քաղաքական գործիչների հետ, ովքեր կապված են նավթի հետ:
Վերադառնալով Յորքի դուքսին` հիշեցնենք, որ վերջրերս Բաքվում «դժգոհ» են bp գործունեությունից և Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի երկրորդ դեմքի` Քեմալետդին Հեյդարովի որդի Տալեհ Հեյդարովի կողմից գլխավորվող այսպես կոչված, Բրիտանիայում ադրբեջանական լոբբիին մնում է միայն լավագույն բարեմաղթանքներ հղել: Աշխարհում գնալով ավելի շատ են բարձրաձայնում «խավիարայիյն դիվանագիտությունը» շարունակելու անհնարինության և աշխարհում ամենադաժան և բռնատիրական ռեժիմներից մեկին աջակցելու անհնարինության մասին: