7 նոյեմբերի 2012 - 19:54 AMT
ՀՈԴՎԱԾ
Մաֆիոզը Ասիայից, պսևդոժողովրդավարություն և ապտակ Ինտերպոլի դեմքին
Բազմաթիվ երկրներում «պաշտոնյա-ամուսին, գործարար-կին» հանգույցը հաջողության գրավական է հանդիսանում
Վերջերս ավելի ու ավելի հաճախ եվրոպական մամուլում հրապարակումների և հեռուստասյուժեների հերոսներ են դառնում ծնունդով ասիացիներ: Եվ նրանք համաշխարհային ճանաչում ձեռքբերած գիտնականներ, բժշկության ջահակիրներ, արվեստի և մշակույթի գործիչներ չեն, ինչը ցանկալի կլիներ: Ավելի ու ավելի հաճախ հանրային ամբիոնը զբաղեցնում են անձիք, ովքեր պատմում են սեփական Հայրենիքում իշխանությունների հետ ունեցած բարդ փոխհարաբերությունների մասին:

Եվրոպացի ընթերցողների և հանդիսատեսի ինչին է դա պետք: Այլ ժողովուրդների մշակույթներն ուսումնասիրելու փոխարեն մենք գնալով ավելի ենք խորասուզվում փախուստի դիմած հանցագործների գործերում, որոնք մեզ մոտ են հավաքվում ամբողջ աշխարհից: Իսկ հետո խոսում ենք մուլտիկուլտուրալիզմի ճգնաժամի մասին…

ԶԼՄ-ներում վերջերս տեղ գտած օրինակներից է Խրապունովների հանրահայտ ընտանիքի ելույթը, ովքեր ծնունդով Միջին Ասիայից են, ավելի կոնկրետ` Ղազախստանից: Ընտանիքի գլխավորը` Վիկտոր Խրապունովը մեր առջև ներկայանում է որպես դեմոկրատ, քաղաքական գործիչ, ով հարկադրաբար լքել է իր հայրենիքը` փրկվելով տեղի իշխանությունների հետապնդումներից:

Ես չգիտեմ, թե ինչ իրավիճակ է տիրում Ղազախստանում, սակայն շատ լավ եմ հիշում, թե ինչպես էր նույն Խրապունովը իր նախկին հարցազրույցներից մեկում ասում, որ երկիրն անարգել է լքել: Այս անհամապատասխանությունն էլ գրավել է ուշադրությունս և դրդել ուսումնասիրել այս մարդու անձնական գործը:

Պարոնայք, անգամ չեք էլ պատկերացնում, թե ինչ հիմարի տեղ է մեզ` եվրոպացիներիս, դնում այս խորամանկ ասիացին: Իր հոդվածում նա հիշատակում է քաղաքական հանցագործություններ, որոնք, իբրև թե, Ղազախստանում իրականացվել են որոշ քաղաքական գործիչների նկատմամբ: Եվ ասում է. «Եթե մենք չմեկնեինք, կարող էինք դառնալ հաջորդը»: Փաստորեն, այս մարդը Ղազախստանի իշխանություններին հրեշավոր հանցագործության` սպանության փորձի, մեղադրանք է ներկայացրել: Իսկ փաստերը, և ավելի վաղ հենց Խրապունովի կողմից ասված խոսքերը, լրիվ հակառակ պատկեր են ներկայացնում:

Սկզբի համար պետք է հասկանալ, թե առհասարակ, ով է եղել Խրապունովը: Գլխավորե՞լ է ընդդիմությունը: Ոչ…Բացահայտ կերպով հանդես եկե՞լ է գործող իշխանությունների դեմ: Կրկին ոչ… Հրապարակե՞լ է քննադատական հոդվածներ, բարձաձայնե՞լ է խնդիրներ, փորձե՞լ է անել մի բան, որ երկիրն ավելի ժողովրդավարական լինի: Ոչ և կրկին ոչ: Այդ դեպքում ո՞րն է նրա քաղաքական անտոգոնիզմը: Այս հարցի պատասխանը ես այդպես էլ չգտա, քանի որ որպես ինքնուրույն մարդ, որպես քաղաքական կերպար, Խրապունովն իր ամբողջ կարյերայի ընթացքում չի դրսևորել իրեն: Նա ամենահասարակ գորշ պաշտոնյա էր` հարյուրավորների նման: Հրապարակման գլխավոր հերոսը բազմաթիվ հարցազրույցներում ասել է, որ սերտորեն համագործակցել է իշխանությունների հետ, բարեխղճորեն կատարել է բոլոր հանձնարարարություններն ու հրամաննները, անգամ եթե դրանք իրեն դուր չեն եկել: Նա ընդամենը հնազանդ կամակատար է եղել: Անգամ լինելով էներգետիկայի նախարար և զբաղեցնելով Ղազախստանի խոշորագույն քաղաքի` Ալմա-Աթայի, քաղաքապետի պաշտոնը` նա քաղաքական ամբիցիաներ չի դրսևորել:

Պետական ծառայությունում նրա գործունեությունը, եթե անգամ մթագնել է սկանդալներով, ապա, որպես կանոն, դրանք կոռուպցիոն բնույթ են կրել: Ընդ որում, նախկին պաշտոնյան դրանցում գլխավոր դերակատար է հանդիսացել: Ուստի, քաղաքական ենթատեքստով փախուստի մասին, Խրապունովի պարագայում ավելորդ է խոսել: Եվ չի էլ կարելի Ղազախստանից նրա հեռանալը փախուստ կոչել: Փախուստի դեպքում ընդդիմադիրը փորձում է հեռանալ երկրից, իսկ նրան խոչընդոտում են, հետապնդում: Տվյալ պարագայում ամեն ինչ թափանցիկ կերպով է իրականացվել: Խրապունովն ինքն է հարցազրույցներից մեկում խոստովանել, որ մոլորեցրել է Ղազախստանի իշխանություններին` ասելով, որ մեկնում է Շվեյցարիա բուժման:

Այսինքն, իշխանությունները տեղյակ չէին, որ Խրապունովը փախչում է, չգիտեին նաև այն մասին, որ նա, փաստորեն, ընդդիմադիր էր, քաղաքական օպպոնենտ: Այդ պատճառով, «փախուստը» տեղի է ունեցել սովորական ընթացակարգով: Նախկին քաղաքապետը վարձակալել է հսկայական օդանավ և տեղափոխել իր գրեթե ամբողջ ունեցվածքը: Դե, ասացեք, եթե այս քաղաքական գործիչը հետապնդվում էր, արդյոք հատուկ ծառայությունների համար աննկատ կմնայի՞ն տեղափոխվելու հետ կապված նրա անհանգստությունն ու նախապատրաստությունները: Ոչ, մարդուն հանգիստ բաց են թողել երկրից: Դա եղել է 2007թ:

Ի՞նչ է տեղի ունեցել հետագայում: Ինչու՞ Խրապունովը հանկարծ դարձավ դեմոկրատ, չնայած որ քաղաքապետ լինելով միշտ էլ ճնշել է այլախոհությունը: Ալմա-Աթան Խազախստանի` քաղաքական առումով ամենաթեժ շրջանն է, և Խրապունովը օմոնի ուժերի միջոցով ցրել է բազմաթիվ հանրահավաքներ: Իսկ այժմ նա հայտնվել է արտաքսյալների ցուցակում: Ինչ զարմանահրաշ փոփոխություններ են:

Ի դեպ, ինչու՞ Շվեյցարիա ժամանելով` հանգստի մեկնած թոշակառուն, ինչպես ֆիլմերի մաֆիոզներն են ասում «ընդհատակ անցավ», բավականին երկար ժամանակ չդրսևորեց իրեն որպես քաղաքական գործիչ, որպես դեմոկրատ, որպես ընդդիմադիր: Տարօրինակ չէ՞, որ փաստերն ու իրադարձությունները, որոնք նա այսօր հիշատակում է իր հոդվածում` սևացնելով Ղազախստանի իշխանություններին, տեղի են ունեցել դեռևս նրա` Ղազախստանից մեկնելուց շատ ավելի վաղ: Այսինքն, այն ժամանակ դրանք նրան չէին հուզում, չէին դիպչում նրա հայրենասիրական լարերին` ստիպելով բաց երեսկալով գնալ բարիկադներ: Միայն բազմաթիվ տարիներ անց նրա «տեսողությունը վերականգնվեց»:

Եվ այսպես, վերադառնանք այն հարցին, թե ինչու լռակյաց թոշակառուն բռնեց պատերազմական ուղին: Ամեն ինչ շատ պարզ է: Նա դեմոկրատ դարձավ, երբ հայրենիքում ջրի երես դուրս եկան նրա մութ գործերը:

Հենց դրանով էլ կարելի է բացատրել Խրապունովի` անարգել և շտապ հեռանալը Շվեյցարիա: Ի տարբերություն ղազախական իշխանությունների և օրինապահ մարմինների` նա գիտեր, որ իր ետևից ժամանակի ընթացքում կձգվի բազմաթիվ տնտեսական հանցագործությունների շլեյֆ: Այդ պատճառով էլ փախուստի է դիմեց: Եվ արևմուտքում էլ լուռ նստել է` իրեն որևէ կերպ չդրսևորելով, քանի դեռ հայրենիքում քրեական գործեր չէին հարուցվել:

Հասկանալով, որ Եվրոպայում կոռուպցիոն թեման իր համար ամենախոցելի տեղն է` Խրապունովն այսօր փորձում է մեզ բոլորիս ապացուցել, որ իր բազմամիլիոնանոց ունեցվածքը վաստակել է կինը` Լեյլա Բեկետովան, ով զբաղվում է գործարարությամբ: Հիշեցնենք, որ նա բացել է Ղազախստանում առաջին մասնավոր հեռուստաալիքը: Ի դեպ, եթե այն ժամանակ երկրում նույնքան զարգացած լիներ հեղինակային իրավունքի հարցը, ապա դատապարտյալի աթոռին առաջինը կհայտնվեր հենց Խրապունովի կինը. հեռուստաեթերը ողողված էր անորակ ֆիլմերով, ինչպես նաև պոռնո-ինդուստրիայի արտադրանքով:

Սակայն սրանք մանրուքներ են: Գլխավորն այն է, որ բազմաթիվ երկրներում «պաշտոնյա-ամուսին, բիզնեսմեն-կին» հանգույցը հաջողության գրավական է հանդիսանում: Խրապունովն իր կնոջ և որդու համար ստեղծում էր առավելագույն բարեկեցության ռեժիմ, ինչն էլ ընտանիքի ապահովեց շլացուցիչ հաջողություն ձեռներեցության ոլորտում: Մի քանի քրեական գործեր, ինչպես պարզ դարձավ, հարուցվել է քաղաքապետի` իր ընտանիքին անօրինական արտոնություններ տրամադրելու կապակցությամբ:

Այդ պատճառով անձամբ ես վիրավորական եմ համարում պարոն Խրապունովի պսևդոժողովրդավարական անկեղծությունը, ով այսօր անհանգստացած է միայն մի բանով` բոլոր հնարավոր միջոցներով քրեական պատասխանատվությունից խուսափելով: Ինչպես ինձ է թվում, Խրապունովների ընտանիքի մասին հոդված հրապարակած ԶԼՄ-ները պարզապես կոմֆուզի մեջ են հայտնվել: Ավելի տրամաբանական կլիներ տեղեկատվություն վերցնել Ինտերպոլի կայքից, որտեղ այդ մարդու նկարը տեղադրված է «որոնվում է» բաժնում:

Այն ինչ տեղի ունեցած նման էր Ինտերպոլի երեսին թքելուն: Կարելի՞ է նորմալ համարել այն, որ մարդը, ով որոնվում է ոչ միայն չի թաքնվում, այլև հրապարակորեն ելույթ է ունենում զանգվածային լրատվամիջոցներում: Խայտառակ մի եղեք, պարոնայք….