11 դեկտեմբերի 2012 - 12:12 AMT
ՀՈԴՎԱԾ
Գործադուլ անող նավթագործ բանվորներ, անհետացած բանկիր, հեղաշրջման փորձ. Ո ՞վ է Ղազախստանում «երաժշտություն պատվիրել»
«Բոլոր նրանք, ովքեր դատապարտվել են, դատապարտվել են կոնկրետ հանցագործությունների, այլ ոչ թե «ինչ-որ բանի» համար»,-հայտարարել է անձամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը
Ղազախստանում ավարտվել է երկրի արևմուտքում անկարգությունների կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ վերջին դատական գործընթացը: 2011-ի դեկտեմբերի 16-ին բնակիչների և ոստիկանության բախումների արդյունքում զոհվել է 15, վիրավորվել մոտ 100 մարդ, ևս 5 մարդ հաշմանդամ է դարձել: Ինչպես բացահայտել է դատարանը, շարքային աշխատանքային կոնֆլիկտը ողբերգական հետևանքների է հանգեցրել այսպես կոչված «երրորդ ուժը»:

Ժանաոզենի հակամարտությունը Ղազախստանին համաշխարհային տխրահռչակ համբավ բերեց: Դրան նախորդել էր նավթավերամշակող ընկերությունների աշխատակիցների բազմամսյա գործադուլը: Նրանք պահանջում էին աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում: 7-ամսյա հակամարտություններն ու բանակցությունները ոչնչի չէին հանգեցրել: Եվ դեկտեմբերի 16-ին` Ղազախստանի անկախության 20-րդ տարելիցի օրը, Ժանաոզենում անկարգություններ սկիզբ առան: Դրանց մասնակցում էին հարյուրավոր մարդիկ, հրկիզվել և թալանվել էր քաղաքապետարանը, նավթավերամշակող ընկերության գրասենյակը, տասնյակ խանութներ և բանկեր: Դեկտեմբերի 17-ին արտակարգ պատահարը կրկնվեց քաղաքից ոչ հեռու` Շետպե կայարանում:

Դեռևս կողմերի խաղաղ հակամարտության և աշխատանքային կոնֆլիկտը բանակցությունների միջոցով լուծելու ժամանակ շատերը նշում էին, որ ղազախական ընդդիմության`բանվորներին «պաշտպանելու» փորձերը միայն ձգձգում էին խնդրի լուծումը: Այսպես, մասնավորապես, «Ալգա» կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նշում էին դիտորդները, կոչ էին անում բանվորներին գործատուների հետ բանակցությունների ընթացքում չգնալ որևէ զիջումների:

Վառ օրինակ կարող է հանդիսանալ «ՂազՄունայԳազի» Հետախուզություն-Հանույթ» գրասենյակի մաքրուհու աշխատավարձը մինչև 2 հազար դոլարի հասցնելու պահանաջը: Սադրիչների դրդմամբ բանվորների ևս մեկ ակնհայտ անիրագործելի պահանջ էր ազատ արձակել այն աշխատակցին, ով մեղադրվում էր թմրանյութեր տարածելու մեջ: Բանվորների շուրթերով «Ալգայի» ներկայացուցիչները պահանջում էին նաև, որպեսզի աշխատակիցները որոշեն գործատու-ընկերության թոփ-մենեջմենթը:

Այս փաստերի մասին դատի ընթացքում պատմել են բանվորները: Նրանք պատմել են նաև այն մասին, թե ինչպես են «Ալգայի» ակտիվիստները ինքնուրույն քաղաքականացրել իրենց պահանջները: Ակտիվիստներն էլ հենց վարել են ակտիվ սադիրչ գործունեություն` ինչպես բանվորների հետ անհատական հանդիպումների ընթացքում, այնպես էլ նրանց շրջանում անջատողական բնույթի թռուցիկներ տարածելու միջոցով:

Հետաքրքիր է, որ գործադուլ հայտարարծ բանվորները կտրականապես դեմ էին հանդես գալիս իրենց պահանջների քաղաքականացմանը: Հենց այդ պատճառով շուտով նրանց միացավ վարձկանների մի մեծ խումբ, որը կոչված էր «ներկայացնելու, որ դժգոհ է իշխանությունների վարած քաղաքականությունից» և «կոչ էր անում հարձակման գնալ»: «Ալգայի» ակտիվիստների կողմից բանվորների շրջանում տարածվում էին թռուցիկներ, որոնցով կոչ էր արվում դեմ հանդես գալ իշխանություններին և սկսել սահմանադրական կառուցվածքի փոփոխմանն ուղղված գործողություններ: Ընդ որում, ակտիվիստները հայտարարում էին այն մասին, որ ակտիվ հակամարտությունը սկսվելու դեպքում, գործադուլ հայտարարծ բանվորհներին կմիանան նաև այլ շրջաններում:

Բոլոր գործողությունները համակարգելու համար բացված շտաբը զբաղվում էր Ժանաոզենում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ: Այնուհետև բոլոր նյութերը փոխանցվում էին միջզգային իրավապաշտպան կազմակերպություններին: Իսկ արդեն 2011-ի հուլիսին «Ալգայի» պաշտոնական առաջնորդ Վլադիմիր Կոզլովը կազմակերպեց Եվրախորհրդարանի պատգամավորներից մեկի` Փոլ Մերֆիի, այցը Ակտաու և Ժանաոզեն:

Հարկ է նշել, որ դժվար թե «Ալգայի» առաջնորդները կարողանային ինչ-որ բան ինքնուրույն անել: Թեև այս շարժումը հայտնի է, սակայն երկրի ներսի ուժերի աջակցությունը չի վայելում: Ինչպես հայտնի դարձավ հետաքննության արդյունքում, միջոցները, որոնցով «Ալգան» իրականացվնում էր իր քաղաքականությունը, ստացվում էին արտասահմանից:

Խոսքը մի աղբյուրի` գործարար Մուխտար Աբլյազովի, մասին է: Ինչպես հայտնի է, վերջինս Ղազախստանում մեղադրվում է երկրում խոշորագույն ԲՏԱ-Բանկի հաշիվներից կեղծ ընկերությունների միջոցով մոտ 6 մլրդ ԱՄՆ դոլար շորթելու մեջ: Աբլյազովը Ղազախստանից հեռացել է դեռևս 2009թ` նրա նկատմամբ քրեական գործ հարուցելուց անմիջապես հետո, իսկ բանկն անցել է պետության վերահսկողության տակ: Համանման գործեր են հարուցվել Աբլյազովի և նրա հանցակիցների նկատմամբ Ռուսաստանում, Կիպրոսում, Մեծ Բրիտանիայում: Հետաքրքիր է, որ Անգլիայի դատարանի որոշմամբ Մուխտար Աբլյազովը 22-ամսյա «կալանքի» տակ է: Չնայած, այդ որոշումը միայն թղթի վրա է. նրա գտնվելու վայրն անհայտ է:Ենթադրվում է, որ նա լքել է Մեծ Բրիտանիան և գտնվում է եվրոպական որևէ երկրում:

Հենց նա է համարվում 2011-ի դեկտեմբերին Ժանաոզենի դեպքերի գլխավոր պատվիրատուն և «հովանավորը»:

Ըստ հետաքննության նյութերի, դեռևս 2010թ ապրիլին Լոնդոնից սկայպ-կոնֆերանսի ընթացքում Աբլյազովը հանձնարարել է «Ալգայի» առաջնորդ Վլադիմիր Կոզլովին, ինչպես նաև ընդդիմության ակտիվիստներ Աղջանաթ Ամինովին և Սերիկ Սապարգալիին երկրում սոցիալական բողոք սադրել: «Իշխանությունը պետք է տապալվի հաջորդ տարվա վերջից ոչ ուշ»,-Աբլյազովի խոսքը մեջբերվում է դատական նյութերում: Հենց այդ նույն ժամանակահատվածում Աբլայզովն ակտիվանում է ինտերնետում` տեսաուղերձներով դիմելով Ղազախստանի բնակչությանն ու համաշխարհային հանրությանը: Նա կոչ էր անում աշխարհին «ոչ մի աջակցություն չտրամադրել «օկկուպացիոն ռեժիմին»: Իսկ Ղազախստանի բնակիչներին` դեմ հանդես գալ գործող իշխանություններին:

Ըստ էության, Ժանաոզենի ողբերգական իրադարձությունները զարգանում էին նախապես ծրագրված սցենարով: Նպատակը մեկն էր` Ղազախստանի գործող իշխանությունների տապալումը: Իսկ իրադարձությունների զարգացման մոդերատորը մի մարդ էր, ով սեփական երկրում մեղադրվում էր կոռուպցիայի և խարդախության մեջ:

Աբլյազովն առաջին նգամ չէ, որ մեղադրվում է տնտեսական բնույթի հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու ձգտմամբ քաղաքական կարգախոսերը մանիպուլյացիայի ենթարկելու մեջ: Դեռևս 2011-ին նա հմարվում էր ընդդիմադիր «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» շարժման հիմնադիր: Վերջինիս նպատակը գործող նախագահի տապալումն էր: Հենց այդ շրջանում Աբլյազովը հետախուզության մեջ էր`ծառայողական լիազորությունները չարաշահելու, ֆինանսական մեքենայությունների և հանցավոր խմբի ստեղծման մեղադրանքներով: Ըստ էության, նրան նույն մեղադրանքներն էին ներկայացվում, ինչ այժմ:

Ինչպես և հիմա, այն ժամանակ ևս Աբլյազովի գործը համաշխարհային հանրության կողմից ներկայացվում էր որպես «քաղաքական», իսկ դատավճիռը միջազգային դիտորդները կոչել են «կեղծ»:

Ժանաոզենի դեպքերի հիմնական գործող անձանց ձերբակալությունից կարճ ժամանակ անց միջազգային հանրությունը կրկին հայտարարեց «հետաքննության վրա քաղաքական ճնշում գործադրելու» և «ընդդիմության բերանը փակելու» փորձերի մասին (Ղազախստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունից. «Մեր անհանգստությունն ենք արտահայտում Վլադիմիր Կոզլովի քրեական հետապնդման և քրեական արդարադատության համակարգը ընդդիմությանը լռել ստիպելու նպատակով ակնհայտորեն կիրառելու կապակցությամբ»):

Սակայն այս անգամ խոսքը բացառապես կատարողների մասին է: Հենց Աբլյազովին դիտորդները գերադասում են անտեսել: Առավելևս, որ այսօր նրա մեղքը չի վիճարկվում ինչպես Լոնդոնում, այնպես էլ այլ պետություններում, որտեղ ԲՏԱ-Բանկից միլիարդավոր դոլարների շորթման գործով դատական գործընթացներ են ընթանում:

Նման խտրականությունը հասկանալի է. իրավապաշտպան կազմակերպություններն արդեն մեկ անգամ հանդես են եկել ի պաշտպանություն Աբլյազովի: Իսկ նա, նաև Ղազախստանի վրա արտաքին ճնշման շնորհիվ, ազատություն ստանալով, «հիմարեցրել է» միլիարդավոր մարդկանց մի շարք երկրներում, որտեղ գործում էր նրա բանկը:

Ինչ վերաբերում է Ղազախստանի հասցեին ուղղված ` Ժանաոզենի իրադարձությունների մասնակիցների նկատմամբ դատական գործում կանխակալ վերաբերմունքի մեղադրանքներին, ապա, ինչպես ընդգծում են հենց դիտորդները, դատավարության բացության մակարդակն աննախադեպ էր: Այս մեղադրանքներն առավել ևս անհիմն են, քանի որ անկարգությունների կազմակերպիչներից բացի, դատարանում են հայտնվել նաև մարդկանց մահվան անմիջական մեղավորները` ոստիկանները, ՏԻՄ ներկայացուցիչները, ովքեր անտեսել են աշխատանքային կոնֆլիկտը: «Բոլորը, ովքեր դատապարտվել են, դատապարտվել են կոնկրետ հանցագործությունների, այլ ոչ թե «ինչ-որ» բանի համար: Դատապարտվել են օրինապահ մարմինների այն ներկայացուցիչները, ովքեր չարաշահելով իրենց լիազորությունները` կրակել են մարդկանց վրա, դատապարտվել են և նրանք, ովքեր սադրել են միջադեպը»,-հայտարարել է անձամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: