21 հունվարի 2013 - 14:09 AMT
ՀՈԴՎԱԾ
Ռուսաստանը Հայաստանին վերազինում է իր համա՞ր
ԱՀԿ զարգացման վերաբերյալ որոշումը Ադրբեջանում Գաբալայի ՌԼԿ-ի փակման հետ կապված պատմության շարունակությունն է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտոնել է ՌԴ կառավարության նախաձեռնությունը՝ Հայաստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիր կնքելու վերաբերյալ: Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

ՌԴ նախագահի հրամանի համաձայն, բանակցությունների ավարտից հետո Ռուսաստանի կառավարությանը հանձնարարվել է Հայաստանի հետ պայմանագիր ստորագրել: Ռուսական ռազմաբազան տեղակայված է Գյումրի քաղաքում՝ 1995թ Մոսկվայի և Երևանի միջև երկկողմ համաձայնագրի կնքվելուց հետո: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի մասին արձանագրությունը նախատեսում է, մասնավորապես, 25-49 տարով երկարաձգել հանրապետությունում դրա տեղակայման ժամանակահատվածը, ինչն ավտոմատ կերպով տեղի կունենա յուրաքանչյուր 5 տարի մեկ: Բազան նախատեսված է խաղաղապահական խնդիրների իրականացման, ինչպես նաև ՀՀ ԶՈւ-ի հետ համատեղ հնարավոր արտաքին ագրեսիան զսպելու համար:

ԱՀԿ զարգացման վերաբերյալ որոշումը Ադրբեջանում Գաբալայի ՌԼԿ-ի փակման հետ կապված պատմության շարունակությունն է: Ռուսաստանին շտապ անհրաժեշտ է, որպեսզի Հարավային Կովկասում ունենա վստահելի և հնարավորինս ուժեղ դշնակից՝ տարածաշրջանում հնարավոր ռազմական գործողություններ սկսվելու դեպքում: Եվ Ղարաբաղի, և Իրանի վրա հարձակման պարագայում Ռուսաստանը պարտավոր է միջամտել ոչ թե Հայաստանի հանդեպ ունեցած բարյացկամ վերաբերմունքից, այլև Հարավային Կովկասում իր ներկայությունը ցանկացած գնով պահպանելու ցանկությունից ելնելով:

Հարկ է նշել նաև, որ արդեն վերականգնվել է Ռուսադստանի և Վրաստանի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը և շատ հնարավոր է, որ Թբիլիսին հետագայում ևս աշխատի ընդլայնել իր կապերը Մոսկվայի հետ: Միմյանց հետ լիովին հաշտվելուն դեռ շատ կա, սակայն Իվանիշվիլիի կառավարությունը բավականին լավատեսորեն է տրամադրված: Ճիշտ է, եթե չլինեին Աբխազիան և Հարավային Օսեթիան, ամեն ինչ շատ ավելի արագ տեղի կունենար, սակայն Սահակաշվիլիի ավանտյուրաները Վրաստանը դեռ երկար են «կրծելու»:

Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը տհաճ անակնկալ էր Բաքվի համար, որքան էլ որ այնտեղ ձևացնեն, որ այդ ամենն իրենց չի վերաբերում: Ի պատասխան, Ադրբեջանը պատրաստվում է ընլայնել համագործակցությունը Իսրայելի հետ, թեև դա բավականին խնդրահարույց է՝ նկատի ունենալով Թուրքիայի և Իսրայելի վատացած հարաբերությունները, ինչպես նաև Իրանի սպառանլիքները, որ կռմբակոծի ցանկացած երկիր, որտեղից ինքնաթիռները կփորձեն ներխուժել Իսլամական Հանրապետության տարածք: Պետք չէ մոռանալ նաև կրոնական խնդիրը. շիա Ադրբեջանը չի կարող բարեկամ լինել Իսրայելին, ավելին՝ դառնալ ռազմավարական դաշնակից:

Սակայն այս ամենն իրականում Ալիևի «պետություն խաղալու» ներկայացումն է, որն իրականում ոչ ոքի չի հուզում: Շատ ավելի կարևոր հանգամանք կա: Վլադիմիր Պուտինի հրամանի մեջ ոչ մի արտասովոր բան չկա, սակայն այն, որ դա արվել է Հայաստանում նախագահական ընտրությունների նախաշեմին, շատ բան է ասում: Բնական է, որ ՌԴ-ն ոչ մի կերպ չի պատրաստվում միջամտել ընտրական գործընթացին. սեփական խնդիրներն էլ շատ են: Սակայն այն, որ ներկայիս նախագահը գոհացնում է և Մոսկվային, և Վաշինգտոնին, միանշանակ է: Ամենայն հավանականությամբ, նախքան նախընտրական քարոզարշավի մեկնարկը, ԱՄՆ-ից ևս ինչ-որ հայտարարություն կստացվի, որով անուղղակիորեն կարտահայտվի Սարգսյանին աջակցելու հանգամանքը:

Նկատենք նաև, որ ամբողջ աշխարհում հակաիսլամական տրամադրության պագայում տարածաշրջանի քրիստոնյա երկրենրը կարող են ավելի բարենպաստ դիրքում հայտնվել: Ըստ էության, Հայաստանն ու Վրաստանը կարող են որոշ առավելություններ ստանալ բոլոր շահագրգիռ կողմերից, ովքեր արդեն հոգնել են այրված ավտոմեքենաներից, դեմոգրաֆիական աճից և իսլամական ֆունդամենտալիզմի ամրապնդումից:

Կարինե Տեր-Սահակյան