12 ապրիլի 2013 - 13:37 AMT
ՀՈԴՎԱԾ
Չեզոք Շվեյցարիան ակտիվորեն «յուրացնում» են ղազախստանցիները, այդ թվում՝ «հալածյալ ժողովրդավարները»
Ղազախստանի ամենահայտնի քաղաքացիներից մեկը, որը ապաստան է գտել Ժնևյան լճի ափին, Վիկտոր Խրապունովն է ընտանիքի հետ
Վերջերս Շվեյցարիան ակտիվորեն բնակեցնում են բավականին ապահովված քաղաքացիներ Ղազախստանից: Շատերն ընտրել են այս երկիրը որպես իրենց մշտական բնակության վայր ոչ միայն տեղի բնության գեղեցկությամբ հրապուրված, այլ նաև պետության չեզոք կարգավիճակի պատճառով: Նրանց մեծ մասն ընտրում է Շվեյցարիան որպես երկրորդ հայրենիք՝ դա դիտարկելով որպես հայրենիքում քրեական պատասխանատվությունից խուսափելու միջոց:

Ղազախստանի ամենահայտնի քաղաքացիներից մեկը, որը ապաստան է գտել Ժնևյան լճի ափին, Վիկտոր Խրապունովն է ընտանիքի հետ; Մինչև վերջերս, մինչ 2008 թվականը, Խրապունովը 7 տարի եղել է Ղազախստանի խոշորագույն քաղաքի՝ Ալմաթիի քաղաքապետը, որից հետո նշանակվել է երկրի շրջաններից մեկի նահանգապետ, զբաղեցրել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը: Ղազախստանից հեռացել է 2008 թվականի գարնանը:

Հարկ է նշել, որ Շվեյցարիան նա պատահաբար չի ընտրել՝ այդ երկրի հետ նա կապված էր երկար տարիներ: Նրա կինը՝ Լեյլան, որը հաջողակ գործարար էր դեռ հեռավոր 90-ականներին, երբ ի դեպ, նրա ամուսինը զբաղեցնում էր Ամլաթիի քաղաքապետի պաշտոնը, էներգետիկայի ու էլեկտրիֆիկացիայի նախարարի ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնները, առևտրային կապեր էր հաստատել Շվեյցարիայի հետ: Նա զբաղվում էր բարձրորակ շվեյցարական ապրանքների ներկրմամբ Ղազախստան: Վիկտոր Խրապունովի երեխաները՝ Իլյասն ու Էլվիրան, սովորել են Ժնևում: Այստեղ էլ երկուսն էլ սկսել են հաջող մասնագիտական գործունեություն ծավալել: Այսօր Իլյաս Խրապունովը գլխավորում է «Swiss Development Group» ընկերությունը, որն, իբր, հիմնել է 2007 թվականին: Ընկերությունը զբաղվում է մեծ շինարարությամբ:

Այսօր Խրապունովներին Շվեյցարիայում ճանաչում են որպես շատ հարուստ մարդկանց: Ըստ շվեյցարական «Bilan» ամսագրի, դեռ 2009թ, Վիկտոր Խրապունովը Շվեյցարիայի ամենահարուստ 300 անձանց թվում էր:

Սակայն, եթե հավատանք քրեական գործի նյութերին, որոնք բավականին մանրակրկիտ կերպով նկարագրվում են ղազախստանյան ԶԼՄ-ներում, Խրապունովները հիմնական կապիտալը կուտակել են այն շրջանում, երբ ընտանիքի ղեկավարը քաղաքապետի պաշտոնում էր: Հայրենիքում նա մեղադրվում է խոշոր չափերի կաշառք վերցնելու, փողերի լվացման, խարդախության և կազմակերպված հանցավորության, պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Դե, այն ամբողջ ցուցակով, որն ավանդաբար որպես մեղադրանք է ներկայացվում խոշոր չափերի գողության հակված պաշտոնյաներին:

Խրապունովի գլխավոր մեղքը, որի մասին Ղազախստանում գործնականում բոլորը գիտեն, Ալաթաուի եզակի նախալեռնային շրջաններում, Ալմաթիի մերձակայքում, հողերը վաճառքի հանելն է: Այդ տարածքն անվանում են երկրորդ Շվեյցարիա` հիանալի լեռներ, հարյուրավոր տարիների կյանք ունեցող Տյան Շանի եղևնիներ, հիանալի տարածքներ լեռնադահուկային մարզաձևերով զբաղվելու համար: Ալմաթիի մոտ, ի դեպ, գտնվում է աշխարհի ամենաբարձրլեռնային սահադաշտը` Մեդեոն, և եզակի լեռնադահուկային Շիմբուլակը: Նրանց շուրջ, ներառյալ գրեթե բոլոր փոքր գետերի ափերը քաղաքում և նրա շուրջ, Վիկտոր Խրապունովը հեշտությամբ ծախում էր հողերը, դուրս բերելով դրանք պետական ռեեստրից համար: Ընդ որում այդ հողերի մեծ մասը արգելված կատեգորիային են պատկանում, քանի որ գտնվում են պահպանության գոտում:

Արդեն Շվեյցարիա մեկնելուց և հայրենիքում նրա դեմ քրեական գործ հարուցելուց հետո Խրապունովը սկսեց ակտիվորեն հայտարարել, որ ինքը եղել է (նրա կայքի նյութերից): Իսկ ողջ ապօրինի շինարարությունը բնապահպանական տարածքներում ցուցում է եղել վերևից>>:

Թեև, հարցազրույցներից մեկում Խրապունովը ակամայից խոստովանեց, թե, իրոք որ, ամեն ինչ ստորագրել է, որպեսզի հետո ոչ ոք չկարողանա թերություն գտնի: Ջեռքի հետ էլ իր համար է մի տնակ ձևակերպել. : (5 մլն դոլարով. Հեղ.): Ի դեպ, տունն այդ կառուցվել է հենց այն արգելավայրում, որտեղ շինարարության թույլտվությունը ստորագրել է անձամբ Խրապունովը:

Եվս մեկ օրինակ: Խրապունովը սեփական զարմիկին է վաճառել հանգստի գոտին սիմվոլիկ գումարով, որը գտնվում է չորս հեկտար հողատարածքի վրա, որը դուրս է բերվել ազգային պարկի տարածքից:

Հողի վաճառքի հետ կապված խարդախություններից բացի, Խրապունովին է նաև Ալմաթիի վերակառուցումը. զանգվածային բնակելի և գրասենյակային կառուցապատման համար հողամասերը հատկացվել են նրա կողմից առանց հաշվի առնելու Ալմաթիի կլիմայական ու երկրաբանական առանձնահատկությունները, որը գտնվում է սեյսմիկ ակտիվության գոտում: Արդյունքում քաղաքում խախտվել է բնապահպանական համակարգը, օդի աղտոտվածության աստիճանը հասել է կրիտիկական մակարդակի: Սակայն սա լիրիկական զեղում է:

Խրապունովի դեմ հարուցվել է 20 քրեական գործ: Մեկը վերաբերում է Ալմաթիի նոր օդանավակայանի կառուցմանը, որի ընթացքում հափշտակվել է մոտ 10 մլն ԱՄՆ դոլար: Ի դեպ, Ալմաթիի օդանավակայանի վարկային պատմությունը այնքան խճճված է, որ նման փոխառությունների ընդհանուր քանակը Ակիմատի և այլ պետական կառույցների երաշխիքներով էլ ոչ ոք չի ստանձնի:

Եվս երկու գործ` Ակիմատի կողմից Ալմաթիին անհատույց 54 հողամասերի փոխանցումը արտաքին գովազդի համար: Ընդ որում այդ հողամասերն մինչ օրս պատկանում են երկու ընկերությունների, որոնց հիմնադիրների թվում են նաև Լեյլա Բեկետովան և Վիկտոր Խրապունովի որդին` Իլյաս Խրապունովը:

Իսկ հիմա Վիկտոր Խրապունովը, ազնիվ աչքերով նայելով լրագրողների վրա և իր կայքի էջերից, հայտարարում է, որ եղել ու մնում է աղքատ, ազնիվ նախկին պաշտոնյա: Իբր, թե կինն է հարուստ, իսկ ինքը աղքատ է: Իբր, թե այդ նա է` կինն է հարուստ, որը հաջողակ ձեռներեց է ԶԼՄ-ների, անշարժ գույքի ու պերճանքի առարկաների ոլորտում և որը հաշիվ ունի շվեյցարական բանկում:

Խրապունովը նշել է, թե ինքը չունի և չի ունեցել հաշիվ շվեյցարական բանկում, իսկ ընտանիքի բարեկեցությունը հիմնականում իր կինն է կուտակել` հաջող ձեռներեցը (ըստ պարբերականի, Լեյլա Խրապունովան հիմնել է առաջին մասնավոր հեռուստաալիքը Ղազախստանում, իսկ ավելի ուշ ձեռնարկություններ է կառավարել անշարժ գույքի ոլորտում): Խրապունովի որդին` Իլյասը, ըստ Ալմաթիի նախկին քաղաքապետի, հաջողությամբ աշխատում է անշարժ գույքի ոլորտում: Ի դեպ, նա ամուսնացած է մեկ այլ հայտնի ղազախստանցի` խարդախ գործերով հայտնի Մուխտար Աբլյազովի, դստեր հետ: Շվեյցարացի միլիոնատերերի թվին է պատկանում նաև Խրապունովի դուստրը` Էլվիրա Խրապունովա-Բելդիմանին: Նա հայտնի է նրանով, որ երկրից հոր փախուստից մեկ տարի առաջ, դեռ 2007 թվականին, տուն է գնել Կոլոնյիում` Ժնևի հեղինակություն վայելող արվարձանում, Ժնևյան լճի ձախ ափին առանձնատուն է գնել, որի արժեքը կազմում է 32 միլիոն ֆրանկ: 2009թ. վարկանիշում Խրապունովի կարողությունը գնահատվում էր մոտ 400 միլիոն ֆրանկ (288,5-384 մլն դոլար):

Այժմ Խրապունովների զույգը հալածյալ ժողովրդավարների դերում է ներկայանում: Քանի որ, ինչպես Խրապունովն է ինքն իրեն կոչում իր սեփական կայքում, նա Ղազախստանի և շարունակում է ծառայել :

Դե իսկ ողջ ժողովրդավարությունը նրա մոտ հանգում է միայն մեկ բանի` գտնել որևէ մեկին, ում վրա կարելի է բարդել սեփական մեղքերը: Դեռևս` ապարդյուն: Անցյալ տարվանից նա իր տիկնոջ հետ հետախուզման մեջ է Ինտերպոլի գծով, որն, ի դեպ, թեև հիանալի իրազեկված է նրանց գտնվելու վայրի մասին, չգիտես ինչու չի շտապում ձերբակալել նրանց: Կամ քողարկում է դա Խրապունովների իրավաբանական հասցեի չիմացությամբ, կամ էլ` ֆինանսական հատուցում է ստանում որոնվողների կողմից: Ով իմանա…