Լուսավորչական գործունեության մեջ մեծ տեղ է տրվում երիտասարդության հետ աշխատանքին՝ սեր և հարգանք սերմանելով դասական երաժշտության հանդեպ:
2013-ին հայտնվեցին մի շարք նախագծեր, որոնք շարունակում են «Հայաստանի գաղտնիքների» գաղափարները:
2013-ը նախագծի համար մեծածավալ աշխատանքի տարի էր ինչպես կատարողական, այնպես էլ պրոդյուսերական առումով: Միայն Մոսկվայում այս տարվա ընթացքում Միքայել Հայրապետյանը հայկական դասական երաժշտության 10 համերգ է կազմակերպել: Համերգները նաև միավորող, ազգամիջյան բնույթ են կրել, շաղկապելով Հայաստանի երաժշտությունը Ռուսաստանի, Իսրայելի ու Լեհաստանի դասական ժառանգության հետ: Այս ուղղությունը նախագծում առանձին տեղ զբաղեցրեց «Երաժշտական մշակույթների երկխոսություն» անվանումով: Ապշեցուցիչ է դասական երաժշտության ազդեցությունը, որը համերգներում միավորում է տարբեր ազգերի մարդկանց: Բոլոր համերգներին անշլագ էր: Եզրափակիչ համերգը դեկտեմբերի 22-ին էր՝ Մոսկվայում:
Այս ընթացքում Միքայել Հայրապետյանը պայմանագիր է կնքել դասական երաժշտության ասպարեզում մեծ ճանաչում վայելող Naxos ընկերության հետ 3 խտասկավառակների ձայնագրության վերաբերյալ, ինչը թույլ կտա շարունակել հայ դասական երաժշտության քարոզչությունն ամբողջ աշխարհում:
Այժմ Միքայել Հայրապետյանը դասական երաժշտության ոլորտում աշխարհի առաջատար երաժշտական պրոդյուսերների հետ 2014-ից գործակցելու մասին է բանակցում:
Հայկական երաժշտությունն ու արվեստը արժանի են ճանաչված ու մեծարված լինելուոչ միայն հայերի, այլև մյուս ժողովրդների կողմից:
«Արվեստը չպետք է մոռացության մատնվի»,- վստահ է Հայրապետյանը: