Պարզվում է, ինչպես հայտարարել է Ալիևը, Ադրբեջանում բոլոր ժողովուրդներն «ապրում են բարեկամական ու բարիդրացիական մթնոլորտում, ինչպես մեկ ընտանիքում»:
«Ադրբեջանում երբեք չեն եղել բախումներ, թյուրըմբռնում կրոնական կամ ազգայնական հողի վրա: Դա երկրի մեծ ձեռքբերումն է, քանի որ յուրաքանչյուր պետության հզորությունը որոշվում է մի քանի գործոններով՝ քաղաքական հնարավորոթյուններով, տնտեսական հզորությամբ, ինչպես նաև հանրության մթնոլորտով, կլիմայով ու համերաշխությամբ»,- ասել է նա:
Սակայն, չգիտես ինչու, Ալիևը «մոռացել է», որ ոչ այնքան վաղ անցյալում, պատմական չափանիշներով տառացիորեն դեռ երեկ, այդ «ընտանիքում», ինչպես նա է ասել, մարդու համար անհավանական դաժանությամբ հայերի զանգվածային ջարդեր են եղել:
Ադրբեջանում երբեք չե՞ն եղել բախումներ, կրոնական կամ ազգայնական հողի վրա թույրըմբռնում: Այդ դեպքում ինչպե՞ս անվանել Սումգայիթի ու Բաքվի հայերի ջարդերը:
Հիշեցում. 1988-ի փետրվարի 26-29-ը եռօրյա ջարդերի հետևանքով Սումգայիթում տասնյակ մարդիկ են վիրավորվել, 53-ը՝ սպանվել, ընդ որում շատերը տանջամահ արվել, իսկ դիերն այրվել: Փետրվարի 29-ին Սումգայիթ, վերջապես, մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չձեռնարկեց հայերին պաշտպանելու համար: Հայերի ջարդերը Սումգայիթում ԽՍՀՄ նորագույն պատմության մեջ ազգային հողի վրաառաջին զտումն էին և մեծ դերակատարություն ունեցան ինչպես ԽՍՀՄ փլուզման, այնպես էլ ղարաբաղյան պատերազմի սանձազերծման գործում:
1990-ի հունվարի 13-19-ն արդեն Բաքվում էին հայերին ջարդում: Ըստ տարբեր գնահատականների, այնդտեղ մոտ 400 մարդ սպանվեց, գրեթե 200 հազար հայ վտարվեց Ադրբեջանի մայրաքաղաքից: Բաքվում զոհվածների ճշգրիտ թիվն անհնար է պարզել, քանի որ ջարդերի վերաբերյալ քննություն չի անցկացվել: Խաղաղ բնակիչների կոտորածը շարունակվեց մինչև հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990-ի հունվարի 12-13-ը հայերի ջարդերը Բաքվում ստացան կազմակերպված ու զանգվածային բնույթ: Հունվարի 13-ին՝ ժամը 17:00-ից հետո, մոտ 50-հազարանոց ամբոխը, որը հանրահավաքի էր դուրս եկել Լենինի հրապարակում, բաժանվեց խմբերի ու սկսեց անցնելովտուն առ տուն «մաքրել» քաղաքը հայերից:
Չնայած շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտվեցինջարդերը, Բաքվում արդարացումներ են որոնում հայերի դեմ սարսափելի ոճրագործություններն արդարացնելու համար:
Արևմուտքում գտնվում են «գիտակից քաղաքացիներ», որոնք հավատում են հանդուրժողականության ու ժողովրդավարության մասին ադրբեջանական քարոզչության հեքիաթներին: Հավատում են անկեղծ, չէ: որ Բաքվի վերնախավից ստացած թանկարժեք նվերներն այստեղ ոչ մի դեր չեն կատարում: Ճիշտ չէ՞:
Նման «գիտակից քաղաքացիներից» մեկն է Մեծ Բրիտանիայից ընտրված պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, որը տառացիորեն նախօրեին Լեռնային Ղարաբաղի գծով ԵԽԽՎ զեկուցող նշանակվեց:
Ռոբերտ Ուոլթերը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Նա ԵԽԽՎ-ում ակտիվորեն քարոզում էր«Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում բռնության աճի մասին» զեկույցի ընդունումը: Նա ձախողեց կառույցում Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցի ընդունումը: Ավելին, 2013-ին Ուոլթերը գլխավորել է Ադրբեջանի նախագահական ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելությունն՝ գնահատելով դրանք որպես թափանցիկ ու արդար: Այն ժամանակ նա հայտարարեց, որ Իլհամ Ալիևը հաղթել է ընտրություններում, հավաքելով ձայների մեծամասնությունը:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն քննադատեց ԵԽԽՎ-ի՝ Ադրբեջանում ընտրությունների դրական գնահատականը:
2012-ի մայիսին ոչ առևտրային «Եվրոպական կայունության նախաձեռնություն»-ը (European Stability Initiative) հրապարակեց սկանդալային «Խավիարային դիվանագիտություն» զեկույցը: Ըստ դրա, Ադրբեջանին բարեկամաբար տրամադրված ԵԽ անդամներն աչք են փակում մարդու իրավունքների խախտման վրա՝ փոխարենը Բաքվից ստանալով ձկնկիթ, մետաքսե գորգեր, ոսկյա և արծաթյա զարդեր և այլ շռայլ նվերներ:
Աշխատության մեջ մանրամասն շարադրված է ԵԽԽՎ պատգամավորների կաշառման մեխանիզմն ու ժամանակացույցը: Մասնավորապես, ասվում է, որ շռայլ նվերների մատուցումն ադրբեջանական ավանդույթի մասն է, ինչպես նաև ակնկալիքը, որ դրա դիմաց մի օր կհատուցվի: Այս տրամաբանությամբ էլ, որն ադրբեջանցի պաշտոնյաները մասնավոր զրույցներում կոչում են «խավիարային քաղաքականություն», նրանք գործում են:
Ամեն ինչ սկսվեց, երբ Ադրբեջանը 2001-ին դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, իսկ 2005-ին, երբ ավարտվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումն ու գանձարանը նավթադոլարներ սկսեց ստանալ, «խավիարային քաղաքականությունը» գործարկվեց արդեն ամբողջ թափով:
«Խավիարի 1 կգ արժեքը 1300-1400 եվրո է: ԵԽԽՎ-ում մեր բարեկամներից յուրաքանչյուրը տարին 4 անգամ առնվազն 0,4-0,6 կգ խավիար է ստանում: Խավիար ստացող երկրի հիմնական բարեկամները 10-12 են: Եվս 3-4-ը կան քարտուղարությունում: ԵԽԽՎ յուրաքանչյուր նստաշրջանին միշտ խավիար է նվիրաբերվում: Սակայն Բաքու այցելությունների ժամանակ նվիրաբերվում են նաև շատ այլ բաներ: Պատգամավորներից շատերը հաճախ հրավիրվում են Ադրբեջան, նրանց այցերը շռայլորեն են վարձատրվում:
Սովորական տարիներին հրավիրվում է առնվազն 30-40 մարդ, ոմանք՝ բազմիցս: Խորհրդարանականներին հրավիրում են խորհրդաժողովների, միջոցառումների, ամառային արձակուրդն Ադրբեջանում անցկացնելու: Վերջինը ենթադրում է նաև բազում թանկարժեք նվերներ, հիմնականում մետաքսե գորգեր, ոսկյա ու արծաթյա իրեր, խմիչք, խավիար ու փող: Բաքվում սովորական նվեր է համարվում 2 կգ խավիարը»,- հայտարարեց այն ժամանակ աղբյուրը վերլուծական կենտրոնում:
Անշուշտ, որոշ արևմտյան պաշտոնյաների հավատն ադրբեջանական հանդուրժողականությանն ի սրտե է, ոչ թե պայմանավորված կերած 2-3 կգ սև խավիարով:
Հարցն այն է, թե արդյո՞ք ինքն Ալիևը հավատում է այն հեքիաթներին, որոնք այդքան վստահորեն պատմում է համաշխարհային հանրությանը: Հավանաբար՝ ոչ: Սակայն, դա կարևոր չէ, քանի դեռ Ադրբեջանում սև խավիարը չի պակասում: