[…] Հաջողությունը բիզնեսում որպես այդպիսին կախված չէ բարձրագույն կրթության դիպլոմի առկայությունից կամ դրա բացակայությունից: Եթե մարդն ակտիվ է, տեսնում է հնարավորությունը, ապա ուղղակի սկսում է գործել և ընկերություն է ստեղծում: Բիզնեսը հնարավորությունը տեսնելու և այն օգտագործելու ունակություն է:
[…] Ճգնաժամը բարդ ժամանակ է մեծ ընկերությունների համար, բայց նոր նախագծերի դեպքում այն եզակի հնարավորություններ է ընձեռում: Ի՞նչ է կատարվում ճգնաժամի պահին: Որպես կանոն, նվազում են աշխատավարձերը, երբեմն՝ պակասում վարձակալության գումարները, կրճատումներ լինում: Արդյունքում շուկայում ավելի փոքր գումարով հնարավոր է այնպիսի մասնագետների գտնել, որոնց մասին նախկինում սկսնակ ընկերությունը կարող էր միայն երազել: Ուժեղ թիմ հավաքելու համար շատ շահավետ իրավիճակ է:
[…] Եթե կա գաղափար, թիմ և ցանկություն, պետք է զբաղվել բիզնեսով: Եթե չկա՝ պետք է անպայման սովորել, չէ՞ որ լավ համալսարանում կրթությունը ոչ միայն գիտելիք, այլև ծանոթություններ է տալիս: Եթե չլիներ ֆիզտեխը, ես չէի ճանաչի այն մարդկանց, որոնց հետ հետագայում ստեղծեցինք ABBYY-ն: Նույնը կարող են ասել Սթենֆորդում, Հարվարդում կամ MIT-ում սովորած ձեռներեցները:
[…] Աստիճանաբար գիտակցեցի, որ փողն այս աշխարհում կարող է օգնել ինչ-որ բան փոխել: Հասկացա դա՝ մասնակցելով Հայաստանում Ayb դպրոցի (և հիմնադրամի) զարգացմանը: Ազատ գումարներիս մոտ 80 տոկոսը ծախսում եմ այդ նախագծի վրա: Երբ լինում եմ Երևանում և կանգնում Ayb-ի նոր մասնաշենքի առջև, նայում եմ դասամիջոցին դուրս վազող երեխաներին, ուհասկանում եմ, որ ոչ մի «մեքենա ու զբոսանավ» այդպիսի հաճույք չէր պատճառի ոչ ինձ, ոչ մյուս դոնորներին: Չէ որ հենց այս երեխաներն են 10-20 տարուց փոխելու աշխարհը:
[…] Հաջողությունը սեփական «ես»-ի մի մասնիկն ինչ-որ մեկին թողնելու հնարավորությունն է: Առանց պաթոսի եմ սա ասում: Կարծում եմ, որ մարդն այդպես է ստեղծված, որպես սոցիալական կենդանի, և էվոլյուցիայի ընթացքում ամենագլխավորն այն էր, որ նա սովորեց նույնականացնել իրեն մյուս մարդկանց հետ:
[…] Գլխավորը հաճախորդի ակնկալիքները գերազանցելն է: Եթե մարդը եկել է ձեր հաստատություն և ստացել իր ակնկալած սպասարկումը, այսինքն` նրան լավ են սպասարկել, ապա, իրականում մենամարտը տանուլ եք տվել: Եթե մարդը ստացել է այն, ինչ սպասում էր, նա դուրս կգա և կմոռանա այդ վայրի մասին:
[…] Բիզնեսը երևի թե պարտավոր է օգտագործել այն փաստը, որ ամեն մեկի ձեռքում այսօր սմարթֆոն կա, որ հաճախորդներին ավելի ճկուն սպասարկում և պարգևատրում առաջարկի բրենդին հավատարիմ լինելու համար: Սա շատ հետաքրքիր է՝ ապագան աչքի առաջ իրականություն է դառնում, և այն գործարարները, որոնք չեն կարողանա տեսնել այդ հնարավորությունները, կմնան շուկայի hետնամասում: