6 մայիսի 2015 - 14:01 AMT
ՀՈԴՎԱԾ
Աշխարհի հայերն ու հայկական սփյուռքը՝ Սքաութ Թուֆանքջյանի 29 լուսանկարում
Նյու Յորքում բնակվող լուսանկարիչ Սքաութ Թուֆանքջյանը լուսանկարել է հայերին աշխարհով մեկ՝ Լոս Անջելեսից՝ Լիբանան
Գրեթե 100 տարի առաջ Հայոց ցեղասպանության ընթացքում ավելի քան 1 մլն հայ է զոհվել: Հայ առաջնորդները ձերբակալվում և սպանվում էին: Տղամարդկանց աշխատեցնում էին, ասես վայրի կենդանիների, կանանց և երեխաներին ստիպում քայլել մինչև Սիրիայի երևակայական ճամբարներ, ուր Օսմանյան կայսրության ղեկավարների համոզմամբ նրանք երբեք չէին հասնելու:

Սեփական հողից բռնի տեղահանումները հիմք են դրել աշխարհով մեկ հայկական սփյուռքի համայնքների ստեղծմանը: Լուսանկարիչ Սքաութ Թուֆանքջյանը հայրենիքից հեռու գտնվող հայերին նույն հարցն է ուղղել՝ ի՞նչ է նրանց համար ժառանգությունը: Այս ֆոտոշարքը լուսանկարչի «Միայն աշխարհը կա. Լուսանկարներ հայկական սփյուռքից» գրքից է: Թուֆանքջյանըհամատեղել է նրանց պատասխաններն աշարհով մեկ արված լուսանկարների հետ՝ ցուցադրելով, թե ինչպես են մարդիկ ոչ միայն հաջողացրել փրկվել, այլև գրեթե բարգավաճել:

Փոքր Հայաստան, ավտոկայանատեղի. Հոլիվուդ, Կալիֆորնիա

«Ես հայ չեմ, ամերիկացի եմ: Իրականում ես և՛ հայ, և՛ ամերիկացի եմ, միաժամանակ ո՛չ հայ, ո՛չ էլ ամերիկացի: Ես սիրում եմ Հայաստանը և սիրում եմ Ամերիկան: Պատկանում եմ նրանցից յուրաքանչյուրին, բայց ընդամենը երկրագնդի բնակիչ եմ, նույնն էլ՝ դուք, ով էլ որ լինեք». Վիլյամ Սարոյանի՝ «Հայաստանի Անդրանիկը» պատմվածքից

Սիրիացի փախստական. Բերձոր, Լեռնային Ղարաբաղ

«Զարմացած էի, թե ինչքան անծանոթ է ինձ թվում Հայաստանը. ինչպես ամբողջ կյանքիս ընթացքում ասում էի՝ սա իմ հայրենիքն է և իմ «տունը», բայց ի՞նչ է դա նշանակում»: Լարա Սարգսյան (ԱՄՆ)

Լեռնագոգ, Հայաստան

Բիքնել Փարք, Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող. Մոնթեբելլո, Կալիֆորնիա

Մյասնիկյան, Հայաստան

«Սիրում եմ հայ ժողովրդին՝ բոլորին: Սիրում եմ նրանց, որովհետև հասկայական մարդկային ցեղի մի մասն են, որը միաժամանակ և՛ գեղեցիկ, և՛ խոցելի եմ համարում». Վիլյամ Սարոյանի՝ «Առաջին այցը Հայաստան»-ից

Սարգիս Զեյթլյան կենտրոն. Անջար, Լիբանան

Homenetmen ակումբ. Ռամոս Մեխիա, Արգենտինա

«Գիտեմ, որ 100%-ով հայ եմ, չնայած չեմ մեծացել այդ պատմության, գրականության մեջ, լեզվում կամ եկեղեցում: Հայությունս բնավորությանս մեջ է և կյանքիս անկյունաքարն է». Նատալի Նիքել-Գասպարյան (Մարսելից է, այժմ բնակվում է Բեռլինում)

Հայ նույնասեռականների ասոցիացիա, ԼԳԲՏ հավաք. Նյու Յորք

Հայկական դեսպանատուն, Վաշինգտոն

«Հաճախել եմ հայկական միջնակարգ դպրոց և հաճախ էինք փաստարկումներ բերում՝ ով է բոլոր ժամանակների իրական, մաքուր հայը: Նույնիսկ հիմա Facebook-յան ընկերներիս մեջ է ընթանում «իրական» հայ լինելու բանավեճը: Չե՞ք կարող պարզապես հայ լինել՝ անկախ նրանից՝ որտեղից եք». Անի Ստեփանյան (Գլենդել, Կալիֆորնիա)

Հայկական քոլեջ և մարդասիրական ակադեմիա. Կալկաթա, Հնդկաստան

«Դպրոցում վանական ուսուցիչներս հաճախ էին ասում. «Պետք է իմանանք՝ այն, ինչ մերն է, լավն է. ինչն ուրիշինն է՝ ավելի լավն է». Հրաչ Գասպար (Վենետիկ, Իտալիա)

Սբ Պողոս-Պետրոս հայ առաքելական եկեղեցի. Ալֆորտվիլ, Ֆրանսիա

Սբ Ներսես Շնորհալու եկեղեցու դպրոց. Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Սբ Հովհաննես Մկրտչի հայկական տաճար. Փարիզ, Ֆրանսիա

Մենք ենք, մեր սարերը կոթող, Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ

«Ամերիկայում ինձ հայ եմ զգում, մինչդեռ Հայաստանում գիտակցեցի, որ շատ առումներով ամերիկացի եմ». Ալին Օհանեսյան (ծնվել է Քուվեյթում, ապրում է Կալիֆորնիայում)

Կովսական, Լեռնային Ղարաբաղ

«Ե՞րբ ես քեզ հայ համարում: Մի՛շտ: Նույնն է, եթե հարցնեն՝ երբ ես բանական արարած համարում». Ալին Օհանեսյան (ծնվել է Քուվեյթում, ապրում է Կալիֆորնիայում)

Սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական մատուռ. Կալկաթա, Հնդկաստան

Փոքր Հայաստան, ավտոկայանատեղի. Հոլիվուդ, Կալիֆորնիա

«Ավելի շատ գերդաստանիս հանդեպ եմ կապվածություն զգում, քան հայրենիքի». Անոն (Սան Ֆրանցիսկո)

ՀՅԴ Սարդարապատ կենտրոն. Բուրջ Համուդ, Լիբանան

«Զգում եմ, որ մեծ անապահով ընտանիքի մի մաս եմ, որը միշտ կողքիս կլինի, երբ նրա կարիքն ունենամ». Լուսիկ Կեբրանյան (Անջար, Լիբանան)

Սանջակ ճամբար. Բուրջ Համուդ, Լիբանան

«Մի կողմից զգում եմ, որ չեմ պատկանում Հայաստանին, որովհետև հայկական ազգություն չունեմ: Մյուս կողմից չեմ զգում, որ պատկանում եմ Լիբանանին, նույնիսկ այն դեպքում, որ ծնվել եմ այստեղ, որովհետև մարդիկ տեսնում են ազգանվանս միջի «յանը»-ը և ինձ ընդհանրացնում հայերին, նույնիսկ այն դեպքում, որ հայկական ծագմամբ լիբանանցի եմ: Շփոթմունք է առաջանում, երբ ինձ ներկայացնում եմ որպես հայ կամ լիբանանցի, կամ էլ երկուսը՝ մեկում». Հասմիկ Բոյաջյան (Բեյրութ)

Սբ Ղազար հայկական եկեղեցի. Վենետիկ, Իտալիա

Առաջին Հանրապետության օրը, Ազատության հրապարակ, Երևան

Մետրոյի Արբատսկայա կայարան. Մոսկվա, Ռուսաստան

Արենի գինու փառատոն, Արենի, Հայաստան

Ռուսաստանի հայերի միության մարզական ակումբ. Մոսկվա, Ռուսաստան

Բողոք Թուրքիայի հյուպատոսության դիմաց. Լոս Անջելես, ԱՄՆ

«Սարգիս Զեյթլյան» կենտրոն. Անջար, Լիբանան

«Երբեմն զարմանալի է մտածել, որ երբ հայկական միջոցառման եմ մասնակցում, այնտեղի բոլոր մարդիկ, այդ թվում՝ ես, եկել ենք այս հեռավոր երկիր և միասին տոնում ենք այն, ինչ մեր նախնիները նույն կերպ տոնում էին 100 տարի առաջ». Գարի Գանանյան (Սան Պաուլո, Բրազիլիա)

ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային կենտրոն. Փարիզ, Ֆրանսիա

«Հայ լինելու մասին դեռ այնքան բան կա, որ չգիտեմ». Յան Կոնկագուլ (Միչիգան)

Սիրիացի փախստական. Կովսական, Լեռնային Ղարաբաղ

«Ծննդավայրս Կալիֆորնիան է, սակայն ես չեմ կարող մոռանալ Հայաստանը: Այդ ի՞նչ երկիր է: Այն երկրագնի մի հողատարա՞ծք է հատուկ վայրում: Այնտեղ գետեր կա՞ն, իսկ լճե՞ր: Երկի՞նք կա: Ի՞նչ ճանապարհով է այնտեղ հասնում լուսինը: Իսկ արև՞ը: Այդ երկիրը ծառե՞րն են, խաղողի այգինե՞րը, խո՞տը, թռչուննե՞րը, ժայռե՞րը, բլուրնե՞րը, ամառն ու ձմե՞ռը: Խրճիթնե՞րն ու տնե՞րը, քաղաքների փողոցնե՞րը, սեղաննե՞րն ու աթոռնե՞րը, գուցե թեյ ըմպելու արարողությունն ու զրույցնե՞րը: Այն ամառվա տապին հասունացող դե՞ղձն է: Այնտեղ մահ կա՞». Վիլիամ Սարոյանի «Հայաստանի Անդրանիկը» պատմվածքից

Առաջին Հանրապետության օրը, Ազատության հրապարակ, Երևան

«Հայ լինելու մասին դեռ այնքան բան կա, որ ես չգիտեմ», - Յան Կոնկագուլ (Միչիգան)

Սքաութ Թուֆանքջյան (Scout Tufankjian)