7 դեկտեմբերի 2015 - 18:58 AMT
ՀՈԴՎԱԾ
Հանրաքվեի հետքերով. «Այո»-ն կորցրեց քվեները, «Ոչ»-ը մոբիլիզացվեց
Սահմանադրական հանրաքվեին նախորդող վերջին խոշոր համապետական՝ 2013 թվականի նախագահական ընտրություններին մասնակցել է գրանցված ընտրողների 60.18%-ը, իսկ 2012-ի խորհրդարանական ընտրություններին՝ 62.3%-ը:
2015-ի հանրաքվեին ընտրողների մասնակցությունը կտրուկ անկում ապրեց (առավել մանրամասն կարող եք կարդալ PAN-ի նախորդ անդրադարձում), քվեարկեց ընտրողների ընդամենը 50.51%-ը:

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են մասսայական կեղծիքների ու այլ խախտումների մասին և պահանջում չեղյալ հայտարարել հանրաքվեի արդյունքները: «Այո»-ի ուժերն, իրենց հերթին, չնայած հաղթել են, քվեների զգալի անկում ունեն անգամ պաշտոնական տվյալներով: Քանի որ հանրաքվեի քարոզարշավին մասնակցած հիմնական ուժերը ներկայացված չէին կամ բոյկոտել էին 2013-ի նախագահական ընտրությունները, համեմատում ենք «Այո»-ի ու «Ոչ»-ի արդյունքներն 2012-ի ընտրությունների արդյունքների հետ:

Խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն 2012-ին հավաքել էին ավելի քան 1.2 մլն ձայն՝ քվեարկությանը մասնակցածների 80%-ը: 2015-ին սահմանադրական փոփոխությանը կողմ հանդես եկող ուժերի աշխատանքն ապահովեց «Այո»-ին մոտ 30%-ով կամ մոտ 380 հազարով պակաս ձայներ, քան այդ ուժերը հավաքեցին 2012-ին (ընդամենը՝ 63.3%):

Փոփոխությունների դեմ հանդես եկող խորհրդարանական ուժերի ինչպես նաև 2012-ի ընտրություններին չմասնակցած Հիմնադիր խորհրդարանն ու այլ ուժերի աշխատանքի արդյունքում «Ոչը» հավաքեց մոտ 50% ավել ձայն, քան փոփոխություններին դեմ հանդես եկող ՀԱԿ, «Ժառանգության» և ՕԵԿ գումարային արդյունքը 2012-ին:

Մանրամասները՝ ստորև բերված գծապատկերներում (ընտրեք խորագիրն՝ արդյունքներն արտաբերելու համար):

2012-2013Create column charts