18 դեկտեմբերի 2015 - 16:06 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի արտահանումը 10 ամսում. Ռուսաստանն «ընկնում է», Իրաքն ու Վրաստանը՝ «աճում»
2015-ի հունվար-հոկտեմբերի ընթացքում ՀՀ-ի մակրոտնտեսական ցուցանիշների հիմնական մասը անկում է գրանցել: Ապրանքաշրջանառությունը 10 ամսում կրճատվել է մոտ $976 մլն-ով՝ 2014-ի նշված ժամանակաշրջանի համեմատ:
ՀՀ տնտեսության ակտիվության 2015-ի հոկտեմբերի ցուցանիշը 2014-ի հոկտեմբերի համեմատ աճել է 2.7%-ով, 2015-ի սեպտեմբերի համեմատ կրճատվել է 13.5%-ով, իսկ 2015-ի հունվար-հոկտեմբերը (աճողական) 2014-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է 3.5%:

Ապրանքաշրջանառություն

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված և հավաքագրված օպերատիվ տվյալների ՀՀ ապրանքաշրջանառությունը 2015-ի հունվար-հոկտեմբերին կազմել է մոտ $3.9 մլրդ: 2014-ի նույն ժամանակաշրջան $4.876 մլրդ դիմաց:

2015-ի տասը ամսում արտահանումը կրճատվել է 2.2%-ով ու կազմել է մոտ $1.223 մլրդ՝ 2014-ի հունվար-հոկտեմբերի $1.250 մլրդ դիմաց: Նույն ժամանակահատվածում ներմուծումը ՀՀ անկում է ապրել 26.6%-ով ու կազմել է մոտ $2.677 մլրդ՝ 2014-ի 10 ամսվա $3 626 մլրդ դիմաց:

Արտահանումն ըստ երկրների ու ապրանքների

2015-ի հունվար-հոկտեմբերին ՀՀ-ից դեպի ԱՊՀ երկրներ է կրճատվել է 27.5%-ով՝ կազմելով ընդհանուր առմամբ մոտ $212 .5 մլն դոլար: Արտահանումը դեպի ԵՄ կրճատվել է ընդամենը 0.9%-ով, հասնելով մոտ $372 մլն-ի, այլ ուղղություններով արտահանումը կազմել է $642.2 մլն՝ աճելով 9.7%-ով: Արտահանման գլխավոր ուղղությունների աշխարհագրությունը՝ ստորև բերված գծապատկերում:

Արտահանումը 10 ամսում, ըստ երկրներիCreate pie charts

Արտահանման հիմնական ծավալը բաժին է ընկել հանքահումքային արտադրանքին ($387 մլն, աճ՝ 23%-ով), պատրաստի սննդին ($244 մլն, անկում 10.7%-ով), ոչ թանկարժեք մետաղներին ($192.8 մլն, անկում 24.2%-ով): Փաստացի արտահանումը նվազ անկում է արձանագրել հանքարդյունաբերության ու գյուղմթերի արտահանման շեշտակի աճի շնորհիվ:

Առավել մանրամասն՝ ստորև բերված գծապատկերներում:

Արտահանումը 10 ամսում, ըստ ապրանքներիCreate pie charts