20 հոկտեմբերի 2016 - 13:22 AMT
ՀՈԴՎԱԾ
«Զվարթնոցն» ընդդեմ «Շոթա Ռուսթավելիի»
Ավիատոմսերի գների համեմատությունը՝ Ամանորին
Մեկ օդանավի սպասարկման արժեքի համեմատությամբ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սակագներն ավելի ցածր են, քան Թբիլիսիում և Բաքվում: Կարծիք կա, որ «բաց երկնքի» քաղաքականությանն անցնելը բերել է շուկայում իրավիճակի վատթարացմանը՝ խոշոր ավիաընկերությունները հեռացել են, տոմսերի գները թանկացել: PanARMENIAN.Net ը համեմատել է ՀՀ-ից և Վրաստանից մի քանի հիմնական ուղղություններով գործող ավիատոմսերի գներն Ամանորի արձակուրդի օրերին՝ համադրելով դրանք համացանցի համապատասխան կայքերից մեկի՝ SkyScanner համակարգի օգնությամբ:

Համեմատության համար վերցրել ենք հետադարձով թռիչքի գները` 2016-ի դեկտեմբերի 30-ից (մեկնում) 2017-ի հունվարի 6-ը (վերադարձ)՝ դիտարկելով այդ ժամանակահատվածի հասանելի ամենամատչելի տարբերակները:

Տոմսերի արժեքը` հոկտեմբերի 18-ի դրությամբ:

Երևանից ու Թբիլիսիից թռիչքների գները ամանորի օրերին Create column charts

2013-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում կայացրեց 2013-ի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում էր ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։

ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում: